Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը․ շահառուները զրոյից բիզնես ստեղծող ձեռներեցներն են

22 Հուլիսի, 2020

ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը։

Միջոցառումից կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք և ՀՀ տարածքում մինչև 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեությունը), որոնք.

- հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտ,

-աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,

- գործունեությունն առավելապես իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզերում,

-չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու։

Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները առցանց տարբերակով լրացնում են մասնակցության ՀԱՅՏԸ։ Ներկայացված հայտերի պարբերաբար ստուգումից հետո իրականացվում է մասնակցիների ընտրություն։ Ընտրության փուլը հաղթահարած մասնակիցները անցնում են թվային գիտելիքների թեստավորում, որին հաջորդում է  ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը։

Անհրաժեշտության դեպքում, մինչ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը, մասնակիցներին առաջարկվում է մասնակցել թվային գիտելիքների բարելավմանն ուղղված դասընթացին։

Դասընթացին զուգահեռ մասնակիցները միաժամանակ կազմում և բարելավում են իրենց բիզնես մոդելները։

Ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացի բարեհաջող ավարտից հետո, իրենց բիզնես ծրագրերի իրականացման նպատակով, մասնակցիները կնքում են վարկային երաշխավորության պայմանագիր՝ արտոնյալ պայմաններով վարկավորման գործիքից օգտվելու համար։

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկի պայմաններն են․

1) արժույթը` դրամ,

2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս,

3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար,

4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար,

5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%։

Մասնակցության հայտը լրացնել ԱՅՍՏԵՂ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ներդրումների աջակցման կենտրոն, հեռ․՝ 8105։ 

 

 

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00