Տիգրան Խաչատրյան. Մենք կարծում ենք, որ այս ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման էապես ավելի բարելավված միջավայր

16 Հուլիսի, 2020

ՀՀ կառավարությունը հուլիսի 16–ին հաստատել է «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը»

Ներկայացնելով ծրագի նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրի ընդունման կարևորվությունը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով, Հայաստանի կապիտալի շուկան դեռևս սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: Նա տեղեկացրել է, որ 2020 թվականի սկզբի դրությամբ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում  են համապատասխանաբար ՀՆԱ-ի մոտ 3,4% և 2,3 %–ը:

«Այս ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն։ Առկա իրավճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն և տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը։ Դրա համար անհրաժեշտ պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը և նպատակային ու հաջորդական միջոցառումների իրականացումը։ Այս սկզբունքից ելներով` փաստաթուղթը մշակվել է Ֆինանսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքների արդյունքում, զգալի խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել նաև Արժույթի միջազգային հիմնադրամը», – ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծն ամփոփում է Հայաստանում մասնագիտական հանրության, ոլորտի փորձագետների, պոտենցիալ թողարկողների, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի դիրքորոշումը և կապիտալի շուկայի հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ վերջիններիս կողմից կատարված առաջարկությունները։

Ծրագրի առաջարկվող նախագիծը կազմված է երկու մասից. Հայաստանում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից և  դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից` հստակ ժամկետներով, առաջնահերթություններով և պատասխանատուների սահմանմամբ

Նախագծի վերլուծական մասը և գործողությունների ծրագիրը կառուցված են ըստ կապիտալի շուկայի պահանջարկի` առաջարկի կողմերի զարգացման,  կապիտալի շուկայի ենթակառուցվածքների կարգավորող և վերարահսկողության դաշտի վերաբերյալ հիմնական հատվածներից։

Շուկայի առաջարկի խթանման մասում ֆինանսական գործիքներին վերաբերող գործողությունները դասավորված են ընտ միջազգային պրակտիկայում ընդունված զարգացման տրամաբանության`   պետական պարտատոմսերի շուկա, դրամական շուկա, ոչ պետական պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկա, այնուհետև` էջավորման գործիքներ։

Ներկայացնելով ծրագրի հիմնական մասերը և գաղափարախոսությունը, Տիգրան Խաչատրյան նշել է, որ առանց դրամական շուկայի գործիքների, պետական պարտատոմսերի, լիկվիդային և բավարար խորությամբ շուկայի ձևավորման մասնավոր թողարկումները բավականաչափ արագ զարգանալ չեն կարող։

Ծրագրի Կապիտալի շուկայի պահանջարկի մասում ներկայացվում են ներդրողների բազայի ընդլայնմանն առնչվող խնդիրներ և միջոցառումներ, այդ թվում`   կայացած ինստիտուցիոնալ ներդրողների մուտքի խթաններ ստեղծելու եղանակով։

Կապիտալի շուկայի ենթակառուցվածքի հատվածը բաղկացած է առևտրային համակարգի, ֆոնդային բորսա և դեպոզիտար ենթակառուցվածքի բարելավման վերաբերյալ ենթաբաղադրիչներից, որոնք թիրախավորում են  ինչպես շուկայում մատուցվող ծառայությունների տեխնիկական հագեցվածությունն, այնպես էլ դրանց համապատասխանեցումը կիրառելի միջազգային ստանդարտներին։

Կապիտալի շուկայի  կարգավորման և վերահսկողության հատվածը թիրախավորում է կորպորատիվ օրենսդրության ֆինանսական գործիքների նկատմամբ կիրառելի հարկային դաշտի, ինչպես նաև վերահսկողության և ռիսկերի կառավարելի համակարգերի գնահատումն ու բարելավումը։

Նախագծի գործողությունների ծրագրում ներառված միջողատումների ժամկետները սահմանվել են` հիմք ընդունելով դրանց տրամաբանական հաջորդականությունը և փուլային եղանակով ծրագրի իրականացման կարևորությունը։

Ելներով այն հանգամանքից, որ շուկայական հավելյալ ռիսկերի ստեղծումից պետք է խուսափել և իրացվելիություն ու բնականոն զարգացում ապահովել` այդ առումով հաշվի են առնվել հենց այն առաջբահերթությունները, որոնք վերաբերում են շուկայի եռաշերտ զարգացման հեռանկարին, այսինքն` պետական պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր և կորպորատիվ բաժնետոմսեր։

«Մենք կարծում ենք, որ այս ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման էապես ավելի բարելավված միջավայր, տեղի կունենա այնպիսի գործիքների ներդրում, որոնք կապահովեն ձևաևոևվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում և թույլ կտան բնակչությանը մասնակցել իրականացվող ներդրումային ծրագրերին և այդպիսով ընդլայնել դրանցից եկամուտներ ստանալու հնարավորությունը», – ավարտելով նախագծի ներկայացումը, իր խոսքը եզրափակել է Տիգրան Խաչատրյանը։

 

 

  

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00