Առցանց խորհրդակցություն՝ մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

31 Մարտի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը մարտի 31-ին կազմակերպել են առցանց խորհրդակցություն մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:

Առցանց հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ վարչապետի հանձնարարականով տեղեկացնել ոլորտի մարզային պատասխանատուներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերում իրականացված փոփոխությունների և լրամշակումների վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված էին նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է, որ, նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը` հարկավոր է սեղմ ժամկետներում բոլոր մարզերի ֆերմերներին իրազեկել ծրագրերում կատարված փոփոխությունների մասին, որպեսզի նրանք կարողանան օգտվել ծրագրերի նոր պայմաններից` իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Փոխնախարարը նշել է, որ իրազեկման աշխատանքներում ներգրավված կլինեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինների աշխատակիցները:

Այնուհետև փոխնախարարները համառոտ անդրադարձել են լրամշակված ծրագրերին, շեշտել, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է մի շարք ծրագրերում սահմանված 0 տոկոս տոկոսադրույքին, իսկ ծրագրերի հիմնական մյուս պայմանները, մասնակից ֆինանսական կառույցների և կապալառուների ցանկը մնացել են անփոփոխ:

Տեղեկացվել է նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկերի մասին. տրամադրվող վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի, վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս:

Առանձնահատուկ ընդգծվել է, որ տրամադրվող վարկերի նպատակային օգտագործումը ենթարկվելու է վերահսկման:

Փոխնախարար Արման Խոջոյանը հայտնել է, որ իրազեկման նպատակով առաջիկայում կպատրաստվի տեղեկատվական գրքույկ, որում ընդգրկված կլինեն գյուղտնտեսության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին մասնակցության պայմաններն ու քայլերի հաջորդականությունը: Գրքույկը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:

Հանդիպման ընթացքում Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ, արտակարգ իրավիճակով պայմանավորված, մարզային բաժինների բոլոր աշխատակիցներն իրազեկվում են ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որպեսզի նրանք իրենց հերթին կարողանան հավուր պատշաճի համապատասխան տեղեկատվություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր պետական օժանդակության ծրագրերին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության  կայքէջում: Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում և ֆեյսբուքյան էջում հրապարակվում և գովազդվում են ծրագրերի վերաբերյալ իրազեկման հոլովակները:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00