ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտսության ոլորտի համար:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:
Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելուն:
Նախագծում մանրամասն ներկայացված են օժանդակության գործիքները և օժանդակության կիրառության պայմանները:
Ձեր առաջարկությունները, դիտարկումները և դիտողությունները նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել press@mineconomy.am հասցեին: