«Պտղատու ծառերի էտ և ձևավորում» թեմայով խմբային դասընթաց Արմավիրում

11 Մարտի, 2020

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչությունը 2019 թվականի նոյեմբերից հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում և իրականացնում է «Պտղատու ծառերի էտի և ձևավորման» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ վարչության բաժինների մասնագետների և տնտեսվարողների համար: Դասընթացների նպատակն է՝ ծանոթացնել մասնակիցներին պտղատու ծառերի ճիշտ էտի աշխատանքների իրականացման գործընթացին, ինչը կնպաստի  բերքատվության բարձրացմանը: Դասընթացներն իրականացվում են բաց դաշտում՝ պտղատու այգիներում:

Մարտի 10-ին հերթական դասընթացը կազմակերպվել է Արմավիրի մարզում, որին մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը, Արմավիրի մարզային բաժնի մասնագետներ  ու ֆերմերներ։

Ներկայացնելով դասընթացի նպատակը՝  Հայկ Ղևոնդյանը նշել է.  «Էկոնոմիկայի նախարարությունը մարզերում պարբերաբար կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ։ Թեմաների ընտրությունն իրակացվում է ինչպես ֆերմերների առաջարկով, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող այլ անձանց և գիտնականների առաջարկների հիման վրա: Դասընթացների նպատակը նորարարական մոտեցումների և ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարելու վերաբերյալ շահառուների լայն շրջանակներում տեղեկատվություն տարածելն է»:

Օրվա դասընթացը վարել է նախարարության այգեգործության գծով խորհրդատու Սպարտակ Զախարյանը։ Հաշվի առնելով Հայաստանում մշակվող պտղատու մշակաբույսերի տեսակները, դասընթացի ընթացքում մասնագետն անդրադարձել է ծիրանենու, խնձորենու, դեղձենու և այլ պտղատու ծառատեսակների էտի և ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաև սխալ էտի հետևանքով առաջացող խնդիրներին։

Սպարտակ Զախարյանը նշել է, որ այգեգործության հիմնական նպատակը բերքի ստացումն է, ոչ թե փայտանյութի. հողից կլանվող սննդանյութերը ամբողջովին պետք է ծառայեն բերքատվությանը: Նրա խոսքով՝ էտի ձևավորման աշխատանքները հարկավոր է կատարել բույսերի հանգստի շրջանում։

Մասնագետը հորդորել է էտի ձևավորումից հետո սկսել վաղ գարնանային բուժման աշխատանքները՝ վնասատուներից և սնկային հիվանդություններից խուսափելու համար։

Ցանկացողները կարող են մասնակցել դասընթացներին և ձեռք բերել գրագետ գյուղատնտեսություն վարելու հմտություններ:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00