ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության փորձագետներ Քրիստիան Ֆանգին և Ջենե Ֆանգին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և մանրամասներ ներկայացնել «Մուդիզի» փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ:
Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է տնտեսության և, մասնավորապես, արդյունաբերության մրցունակության և արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին՝ ներկայացնելով ձեռնարկությունների՝ նորարարական տեխնոլոգիաներ կլանելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արտահանման կառուցվածքը և առաջիկա կանխատեսումները: Անդրադարձ է եղել նաև հանրային ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կապիտալ ծախսերի օրակարգին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն, իր հերթին, անդրադարձել է փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին:
Որակյալ աշխատուժի զարգացմանն ուղղված պետական քաղականության շրջանակներում քննարկվել են «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի սկզբունքներն ու նպատակները: