ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի և ՄԱԶԾ-ի ոլորտային ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այս տարվա աշնանը նախատեսված ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ներդրումային համաժողովի թիրախային ոլորտների՝ կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերի ներկայացման, պոտենցիալ ներդրումային ընկերությունների հետ համագործակցության և նրանց, ինչպես նաև ՄԱԶԾ-ի օտարերկրյա ներկայացուցչությունների՝ համաժողովի աշխատանքներին ներգրավման հարցում։
Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման շրջանակներում ՄԱԶԾ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։