Սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին արտոնություն կտրվի. սպանդանոց կառուցելու նպատակով վերցված վարկի 7%-ը կսուբսիդավորվի

06 Փետրվարի, 2020

ՀՀ կառավարությունը փետրվարի 6-ի նիստում հաստատել է «ՀՀ կառավարության 2018թ-ի հուլիսի 19-ի N893-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով տնտեսավարողներին պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ  ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում և նշել հետևյալը․ «Մենք առաջարկել ենք փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11% տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7%-ով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և  իրականացնել 3 տիպի գործունեություն․ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում և մոդուլային սպանդանոցների կառուցման  ֆինանսավորում: Այս երեք փոփոխությունները կատարելով, մենք հիշում ենք նաև, որ ունենք ևս երկու աջակցության գործիք, որոնք կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները: Շենքի կառուցման դեպքում ունենք առանձին վարկավորման գործիք: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորման գործիք։ Աջակցության այս գործիքների միջոցով մեծամասամբ ծածկվում է այն անհրաժեշտությունը, որը կազմակերպությունները կարող են ունենալ՝ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»։

Նախարար Խաչատրյանը նաև ավելացրել է, որ ձևավորվել է կողմնորոշիչ քարտեզ, թե Հայաստանում որտե՞ղ կարող է առաջիկա վեց ամսվա ընթացքում առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ:

«Հանրապետությունում ներկայում կառուցված են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը, կարելի է ասել, ներտնտեսային նպատակով գործողներ են: Խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց: Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց: Եվ երբ մենք մոտավոր քարտեզ էինք փորձում ձևավորել, ապա 36 նոր կառուցվող սպանդանոցներ կարող են լինել հաջորդ ամիսների ընթացքում, և եթե մեկը ցանկանում է հիմնել սպանդանոց, ապա հաջորդ ամիսները հենց դրա համար են», - ավելացրել է նախարարը։

Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև Հայաստանի ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի ընդգրկման շրջանակը լրացնել շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներով, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով։

Նախարարը կարևորել է շարժական սպանդանոցները՝ նշելով, որ դրանք մեղմացնում են ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը։  

Հիշեցնելով, որ սպանդանոց կառուցելու պայմանն այն է, որ այդ կառույցը լինի Սննդի անվտանգության տեսչական մարմնի և կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան՝ նախարարը նշել է․  «Ֆինանսավորելու ենք այնքան, որքան դրա կարիքը կլինի, որքան մասնավոր հատվածում գործող կազմակերպությունները կգտնեն, որ իրենք ցանկանում են զբաղվել այդ գործունեությամբ»։

Ծրագրերից օգտվելու համար պետք է դիմել Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ ներկայացնելով հողի սեփականության վկայական, այնուհետև  Էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով ծրագրերից օգտվելու հայտ: Նախարարությունը տալու է վարկային բաղադրիչից օգտվելու թույլտվություն, ինչը նշանակում է, որ երբ սկսվի ֆինանսավորումը, կառավարությունը 11% վարկի 7%-ը սուբսիդավորելու է: Դիմողը պետք է նաև վճարի 20% կանխավճար:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00