Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներին պետք է տրվեն համակարգային լուծումներ

16 Հունվարի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպում է ունեցել  աղբ վերամշակող ընկերությունների և աղբահանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ։

Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է հավաքագրել աղբի վերամշակմանն առնչվող հիմնական խնդիրները և քննարկել դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպման մասնակիցներին առաջարկել է մանրամասն ներկայացնել ոլորտի և կոնկրետ իրենց աշխատանքում առաջացող խնդիրները, նաև խնդրել է նշել, թե ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ կառավարության կողմից՝ արդյունավետ կազմակերպելու հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքագրումը, տեսակավորումը և վերամշակումը։

Բազմաթիվ խնդիրների շարքում հանդիպման մասնակիցները նշել են ոլորտի օրենսդրական կարգավորումների, միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման,  բնակչության շրջանում աղբահանության մշակույթի, հանրապետության ողջ տարածքում ենթակառուցվածքների ձևավորման, աղբ վերամշակող ընկերությունների գործունեության խթանման անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ համակարգային լուծումներ են անհրաժեշտ ոլորտի խնդիրների ամբողջ շղթայի համար։   

Շնորհակալություն հայտնելով խնդիրների շահագրգիռ ներկայացման և մտքերի փոխանակման համար, Ավագ Ավանեսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայացված խնդիրները կխմբավորվեն, կձևակերպվեն հիմնական թեմաները, որոնց մասով առաջիկայում կկազմակերպվեն առանձին քննարկումներ։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00