ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր ամփոփել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերը

20 Դեկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի   մամուլի ասուլիսը «Փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն» թեմայով։

Թեմայի վերաբերյալ նյութերը տե՛ս հետևյալ հղումով․

Ministry of Economy - Strategy

 

Ամփոփ տեղեկատվություն ՓՄՁ ոլորտում իրականացված աշխատանքի վերաբերյալ

1. Գիտելիքային հարթակ

Ստեղծվել է Գիտելիքային հարթակ, որը կհանդիսանա տեղեկատվության, խորհրդատվության և գիտելիքի առցանց աղբյուր ձեռնարկությունների կենսագործունեության տարբեր փուլերում՝ պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայման: Հարթակում գործարարները կարող են գտնել ձեռնարկատիրությանն առնչվող ուսուցողական նյութեր և տեսանյութեր, ինչպես նաև ոլորտային բիզնես ուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան նրանց պատկերացում կազմել տվյալ ոլորտում արտադրություն/ծառայություններ իրականացնելու հիմնական քայլերի, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, շուկա մուտքի, դիրքավորման և գնային քաղաքականության վերաբերյալ։ Գիտելիքային հարթակի հնարավորություններին գործարարները կարող են ծանոթանալ www.isc.am կայքի միջոցով:

2. Սկսնակ գործարարների զարգացման ծրագրեր

Սկսնակ գործարարների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նպատակով իրականացվել են «Հաջող սկիզբ» դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս սկսնակ գործարարներին ստանալու բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, ինչպես նաև հնարավարություն՝ ստանալու ֆինանսական աջակցություն:

Ընդհանուր առմամբ, նշված դասընթացներին մասնակցել են 364 սկսնակ գործարարներ, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր, որոնցից 159-ը ներկայացվել են ֆինանսական աջակցության:

Ծրագրի արդյունքում 2019 թվականի ընթացքում ստեղծվել են նոր 70 ՓՄՁ սուբյեկտներ:

3. Վարկային երաշխավորություններ սկսնակ գործարարներին

Սկսնակ գործարարների վարկավորման հնարավորություններն ընդլայնելու ու վարկավորման պայմանները բարելավելու նպատակով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից 2019թ․ շարունակվել են իրականացվուլ ֆինանսական աջակցության ծրագրեր, որոնց շրջանակներում տրամադրվող վարկային երաշխավորություններվ սկսնակ գործարարները առանց գրավի, մինչև 5 մլն ՀՀ դրամ, մինչև 5 տարի մարման ժամկետով և 10% տոկոսադրույքով վարկեր են ստանում հիմնադրամի գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով: Ծրագրի արդյունքում 2019 թվականի ընթացքում վարկային երաշխավորություն են ստացել 72 ՓՄՁ սուբյեկտներ:

4. ՆԱԿ-ի կողմից շարունակվում է իրականացվել Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար ձեռնարկատիրական փորձի փոխանակման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հայաստանյան ձեռնարկատերերին եվրոպական երկրների առաջատար կազմակերպություններից մեկում փորձի փոխանակման միջոցով բարելավել ձեռնարկատիրական հմտությունները: Ծրագրի իրականացման արդյունքում արդեն իսկ 25 ձեռնարկատերեր բարելավել են իրենց ջեռնարկատիրական հմտությունները: Ծրագրի կարևոր նվաճում է, որ մասնակիցներից Նելլի Դավթյանը, որն աշխատում է ՏՏ ոլորտում, 2019 թվականին հաղթող է ճանաչվել Ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Տասնամյակի ձեռնարկատեր» անվանակարգում՝ համարվելով Եվրոպայի լավագույն ձեռնարկատեր:

5. ՀՀ Լոռու մարզում գործարկվում է ճամփեզրյա կայան»։  Ճամփեզրյա կայանը տեղական տնտեսական զարգացմանը նպաստող բազմաֆունկցիոնալ հաստատություն է՝ ծառայելով որպես տեղական արտադրանքի առաջխաղացման և վաճառքի հարթակ, տեղեկատվական կենտրոն այցելուների համար և հանգստի կետ։ Կայանը հիմնադրվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համաֆինանսավորվող  «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում։

6. Մեկնարկում է արտահանման խթանմանն ուղղված նոր նախաձեռնություն։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure (2014-2019) ծրագրի շրջանակներում շուտով կմեկնարկի «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունների զարգացման միջոցով համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն):

7. ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում բացվել է «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»։ Կենտրոնը միտում ունի նպաստելու էկո տուրիզմի արդյունավետ կառավարմանը և գյուղական համայնքի տնտեսական զարգացմանը` ստեղծելով նոր աշխատատեղեր տեղի բնակիչների համար: Զբոսաշրջիկներն կենրոնում հնարավորություն կունենան հանգստանալ,  իրականացնել հանդիպումներ, գիտահետազոտական աշխատանքներ և այլ միջոցառումներ: Կենտրոնը հիմնադրվել է «Կալավան Թայմ Լենդ» հիմնադրամի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի և Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համագործակցության շնորհիվ:

8. «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներքո գործող, Եվրամիության նախաձեռնությամբ իրականացվող Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի շրջանակներում 2019թ. ընթացքում տարաբնույթ տեղեկատվական և խորհրդտվական աջակցություն են ստացել 200-ից ավելի փոքր և միջին ձեռնարկություններ: Ներկայումս ավելի քան 60 հայկական ընկերությունների գործարար համագործակցության նկարագրերը, հասանելի են գլոբալ ցանցում, այսինքն ավելի քան 65 երկրներում, որոնք նկատմամբ ստացվել են ավելի քան 100 հետաքրքրության առաջարկներ: 2019թ․ ընթացքում կնքվել են 14 համագործակցության համաձայնագրեր, իսկ ավելի, քան 10 ընկերություններ ներկայումս գտնվում են բանակցային գործընթացում:

9. Կարևորելով Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը և հագուստի ու կոշիկի արտադրության ոլորտում որակյալ կադրերի պատրաստումը՝ 2019թ․ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համագործակցությամբ  ավարտել է   «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի նախապատրաստական աշխատանքները: UNIDO-ի կողմից արդեն ավարտվել են թեթև արդյունաբերության զարգացման կլաստերային կենտրոնի վերանորոգման և համապատասխան սարք/սարքավորումներով համալրման աշխատանքները։ Կենտրոնը իր աշխատանքները կմեկնարկի 2020թ-ին։

10. 2019 թվականին գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում համաձայնեցվել և մշակվել է սկսնակ գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրման նոր մեխանիզմ, ինչի արդյունքում կտրուկ կավելանա այս ուղղությամբ ՆԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության հնարավոր շահառուների քանակը, ինչպես նաև տրամադրվող վարկային երաշխավորությունների սահմանաչափը 5 մլն ՀՀ դրամից կավելանա մինչև 7 մլն ՀՀ դրամ։ Այս նոր մեխանիզմը կկիրառվի 2020թ․ սկսած։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00