«Հանրային ներդրումների առաջնահերթությունների գնահատում» սեմինար-քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

12 Դեկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, դեկտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հանրային ներդրումների առաջնահերությունների գնահատում» սեմինար-քննարկում:

Ավագ Ավանեսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին` հանդիպմանը մասնակցելու և հանրային ներդրումային ծրագրերի գնահատման միջազգային փորձը փոխանցելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը, պատասխանել մասնակիցների հարցերին:

Սեմինարի ընթացքում ԱՄՀ կողմից նախապատրաստված գնահատված ծրագրերի  օրինակների հիման վրա մասնակիցները` բաժանվելով աշխատանքային փոքր խմբերի, իրականացրել են ծրագրերի բաշխում ըստ առաջնահերթությունների և ներկայացրել արդյունքները:

ԱՄՀ փորձագետների հետ հարց ու պատասխանի արդյունքում վեր են հանվել հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման կարևոր սկզբունքները: Քննարկման ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանել է նաև փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին փոխնախարարը, նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ԱՄՀ մասնագետներին՝ նման ձևաչափով սեմինար-քննարկում կազմակերպելու համար: Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլորին սեմինարին ակտիվ մասնակցության համար՝ ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակությամբ փաստել են, որ լավ բովանդկային քննարկում ստացվեց:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00