Քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման և Հայաստանի ու Ղրղզստանի կամավոր Ազգային զեկույցների պատրաստման հարցերը

05 Դեկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավթանդիլ Ալիբաևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահը, երկրի նախագահի գրասենյակի, կառավարության աշխատակազմի և Ղրղզստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները։

Ղրղզստանի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված  և դեկտեմբերի 2-ից 5-ն  ընթացող աշխատաժողովին, որը նվիրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և կամավոր Ազգային զեկույց ներկայացնելու գործընթացին և նախատեսված է Հայաստանի ու Ղրղզստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար։

Ավթանդիլ Ալիբաևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ պատվիրակությունը ցանկանում է ծանոթանալ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման և կամավոր Ազգային զեկույցի պատրաստման գործընթացում Հայաստանի փորձին և ներկայացնել իրենցը։ Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ հանդիպումը երկուստեք օգտակար և արդյունավետ կլինի։

Ավագ Ավանեսյանը հյուրերին ծանոթացրել է նշված ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, գործընթացի համակարգման կառուցվածքին, էկոնոմիկայի նախարարության գործողություններին։ Այնուհետև նա պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են գերակայությունների ընտրությանը, մոնիտորինգի իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, գործարար համայնքի և հասարակության տարբեր շերտերի հետ փոխգործակցությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ և պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը՝  տեղեկատվություն փոխանակելով գործընթացի մասին և կիսվելով հաջողված փորձով։   

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00