Վարոս Սիմոնյանը Մոսկվայում մասնակցել է «Եվրասիական տնտեսական ինտեգրում» XIV ամենամյա միջազգային համաժողովին

29 Նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրում» XIV ամենամյա միջազգային համաժողովը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների պաշտոնյաներ, ֆինանսական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ։ 

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Համաժողովը բացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) Խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը։

Ամենամյա համաժողովի նպատակն է հարթակ ձևավորել հաղորդակցության, տեղեկատվության և գաղափարների փոխանակման համար ֆինանսական կազմակերպությունների, պետական հաստատությունների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև։

Այս տարի համաժողովը նվիրված էր եվրասիական ինտեգրման ներկա օրակարգին։ Պանելային քննարկումները վերաբերում էին ձեռնարկատիրության և արդյունաբերական համագործակցության զարգացման խնդիրներին, ներառյալ փոքր և միջին բիզնեսի ոլորտում ներդրումային միջավայրը, ազգային և համատեղ արտադրված ապրանքների արտահանման խթանմանը, վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության նախագծերի իրականացմանը, ֆինանսական շուկաների զարգացմանը և այլն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, իր խոսքում նշել է, որ գլոբալիզացիայի ժամանակակից դարաշրջանում օրեցօր մեծանում է  պետությունների փոխկապակցվածության աստիճանը կյանքի բոլոր ոլորտներում, և այս համատեքստում տարածաշրջանային միություններն սկսում են ավելի կարևոր դեր խաղալ։ Ինտեգրումը դառնում է միջպետական համագործակցության ձև, իսկ ինտեգրումն, առաջին հերթին, երկարաժամկետ կայուն պայմաններն են տնտեսական զարգացման և նոր հնարավորությունները՝ քաղաքացիների բարեկեցության համար:

«Եվրասիական տնտեսական միությունը մենք դիտարկում ենք որպես բաց տնտեսական միավորում՝ ձևավորված գլոբալ հարաբերություններով՝ որպես հուսալի կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Եվրասիական տնտեսական ինտեգրման նախագիծը ժամանակակից ինտեգրացիոն գործընթացների համաշխարհային ասպարեզում մեր կողմից դիտարկվում է որպես կարևորագույն իրողություններից մեկը, իսկ ինտեգրման խորացումը մեր երկրների և ժողովուրդների շահերից է բխում: Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություն է առաջին հերթին մեր երկրների միլիոնավոր քաղաքացիների համար: Ներկայումս ստեղծվում են բարենպաստ պայմաններ միության անդամ երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար, միավորվում են աշխատանքային ռեսուրսները շուկաները։ Մենք գտնում ենք ենք, որ աշխարհը զգալիորեն փոխվել է, և այժմ երկների հեռահար նպատակներից է ոչ միայն առկա ինտեգրացիոն հիմքերի ամրապնդումը, այլ նաև ԵՏՄ ինտեգրման օրակարգի ընդլայնումն ու թարմացումը:

Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ն տեսնել որպես ժամանակակից միավորում, աշխարհի առաջատար տնտեսական կենտրոններից մեկը, որը հարմարավետ է բիզնես ծավալելու համար, գրավիչ միջազգային գործարար հանրության համար», - ասել է Վարոս Սիմոնյանը:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00