Ծաղկաձորում կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

21 Նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 20-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը  նվիրված աշխատաժողով։

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հիմնական բաղադրիչները և իրականացման ճանապարհային քարտեզը։ Ծրագիրը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և որի կազմում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արտակ Քամալյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության (ADA) փոխտնօրեն Նորա Ալանակյանը,  «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Անասնաբույժների ազգային ասոցացիա» ՀԿ-ի, «Ոհմային կենդանիների անասնաբույծների ասոցացիա» ՀԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ոլորտի այլ պատասխանատուներ։

CARD-ի տնօրեն Գագիկ Սարդարյանը բացման խոսքում նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ ծրագիրը նախաձեռնելու և իրականացնելու ընթացքում, աշխատանքային խումբը հենվել է Ավստրիայի կառավարության նմանատիպ ծրագրի փորձի վրա, որը դեռևս 20 տարի առաջ դրական արդյունքներ է արձանագրել։ Նա հավելել է, որ ծրագրի հիմքում ներդրված  է ԵՄ կողմից հաստատված մոդելը, որը կկիրառվի նաև Հայաստանի ծրագրում։ Գ․Սարդարյանի խոսքով,  ներկայումս լավ նախադրյալներ են ստեողծվել, որպեսզի 2020 թվականին Հայաստանում ներդրվի անասնաբուծության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս համակարգը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում նույնպես չափազանց կարևորել է ծրագիրը՝ նշելով, որ այն ունի ռազմավարական նշանակություն։ Նա հույս է հայտնել, որ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի, Ավստրիական զարգացման գործակալության և մյուս գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես  նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ, հնարավոր կլինի կյանքի կոչել անչափ կարևոր և հրատապ դարձած ծրագիրը, որի գործարկումը կնպաստի պարենային անվտանգության ապահովմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և նոր շուկաների հասանելիությանը, ինչպես նաև կենդանիների առողջության բարելավմանն ու անասնաբուծության ոլորտի զարգացմանը։

Աշխատաժողովի ընթացքում ելույթների, հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են ծրագրի մանրամասները, մտքեր են փոխանակվել, ներկայացվել առաջարկություններ։ Միջազգային փորձագետներ՝ Ավստրիական «Ագարմարկթ» և Վրաստանի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մասնագետները ներկայացրել են կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձը Ավստրիայի և Վրաստանի օրինակներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2018թ. հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը ստացվել է տավարաբուծությունից, իսկ  ոչխարաբուծությունից  ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվել է շուրջ 50 մլրդ ՀՀ դրամի սահմաններում, որով էլ պայմանավորված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման առաջնահերթությունը:

Հաշվի առնելով կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարձորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ բոլոր ժամանակներում խիստ հրամայական է գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: Այս համակարգի ներդրումը կարող է համակարգային խնդիրների լուծման արդյունավետ գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են զոոնոզ (մարդկանց և կենդանիների ընդհանուր հիվանդություններ) հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության և հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրման և արտահանման գործընթացները:

Ակնկալվում է, որ այս ծրագիրը կնպաստի հետևյալ ռազմավարական նպատակների իրականացմանը․

· ագրարային բարեփոխումների խորացում,

· պարենային ապահովության մակարդակի բարձրացում, սննդամթերքի անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովում,

· տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, ըստ նպատակահարմարության, ներմուծվող պարենամթերքների փոխարինում և արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության զարգացու,

·   սննդամթերքի անվտանգության ապահովում,

·   կենդանիների առողջության բարելավում,

·   կենդանիների հետագծելիության (շարժի) ապահովում,

·   օրգանական գյուղատնտեսության զարգացում,

·   անասնաբուծության զարգացում,

·   գյուղատնտեսական հումքի վերամշակում,

·   գյուղատնտեսական ռիսկերի մեղմացում,

·   ագրարային ոլորտի վարկավորման բարելավում,

·   ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի  բարելավում,

·   գյուղատնտեսական հաշվառման համակարգի բարելավում:

 

Աշխատաժողովը կազմակերպել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ։

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 529 333, (+374 11) 530 333, (+374 11) 525 232

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00