ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի կազմը փոփոխելու և համալրելու վերաբերյալ հայտարարություն

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 37-3.2-159)

Իրականացնում է մամլո հաղորդագրությունների, Վարչության կողմից պատրաստված այլ նյութերի անգլերեն թարգմանությունը։ Խմբագրում և սրբագրում է նախարարության կայքէջի անգլերեն լեզվով նյութերը։ Մասնակցում է նախարարի և նախարարության այլ պաշտոնյաների պաշտոնական հանդիպումներին, նախարարությունում և նախարարությունից դուրս կազմակերպվող խորհրդակցություններին, նիստերին և այլ միջոցառումներին, որոնց վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, պատրաստում է մամլո հաղորդագրություններ։ Մասնակցում է նախարարության կողմից կազմակերպվող և լուսաբանման ենթակա միջոցառումներին (համաժողովներ, խորհրդակցություններ, պաշտոնական հանդիպումներ, նիստեր, ցուցահանդեսներ, համաձայնագրերի ստորագրում, մամուլի ասուլիսներ, սեմինարներ, «կլոր սեղաններ», հանդիպումներ նախարարության ղեկավարության և այլ պատասխանատու աշխատակիցների հետ և այլն) ԶԼՄ-ների մասնակցության հետ կապված ընթացիկ աշխատանքներին, պատրաստում է ԶԼՄ-ներին տրամադրվելիք տպագիր նյութերը, մամլո հաղորդագրությունները, հետևում դրանց լուսաբանման ընթացքին։ Մասնակցում է ամենօրյա մամուլի տեսության պատրաստման աշխատանքներին, իրականացնում օտարալեզու մամուլի նյութերի հավաքագրումը և տեսակավորումը։ Վարում է Վարչության անգլերեն լեզվով նամակագրությունը։ Իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների իրազեկման աշխատանքներ նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում իրականացնում է նախարարի, փոխնախարարների և նախարարության այլ պաշոնյաների մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների, քննարկումների, ասուլիսների, համաժողովների և այլ միջոցառումների լուսանկարչական աշխատանքներ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ)։

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ։

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00