«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների համար

20 Օգոստոսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ փուլի ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթին նվիրված աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն էր շահագրծիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն ծանոթացնել ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին։

Աշխատաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Շնորհակալություն հայտնելով աշխատաժողովի մասնակիցներին միջոցառմանը ներկա գտնվելու և ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագիրը հիանալի հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների համար։ 

Նա տեղեկացրել է, որ կորոնավիրուսի համվարակի ներկայիս պայմաններում ավելի արդիական է դարձել սննդի անվտանգության խնդիրը, և այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ ավելացել է նոր՝ սննդի անվտանգության բաղադրիչը և անհրաժեշտ է, որպեսզի արտադրական պրոցեսները համապատասխանցվեն սննդի անվտանգության միջազգային չափանիշներին։

«Մեր վերամշակող կազմակերպությունները կկարողանան վերազինել իրենց արտադրական կարողությունները և ներդնել սննդի անվտանգության միջազգային ճանաչում ունեցող համակարգեր: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հաղթողի տրամադրվելու է 4-25 մլն դրամ որպես դրամաշնորհ՝ 50 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով: Դրանով նրանք կկարողանան մեծացնել արտադրական ծավալները և բարձրացնել արտադրանքի որակը», - ասել է Արման Խոջոյանը:

Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ ներկայացվող ծրագրով ընթացիկ տարում առնվազն 20 ընկերություն կճանաչվի հաղթող և կֆինանսավորվի:

Աշխատաժողովի ընթացքում մրցույթի պայմանները և չափանիշները ներկայացնելուց հետո, միջոցառման կազմակերպիչները պատասխանել են մասնակիցների բազմաթիվ հարցերին։

Հիշեցնենք, որ արժեշղթաների զարգացմանն  ուղղված ենթածրագրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Ծրագրին կարող են մասնակցել կաթ, միրգ, բանջարեղեն վերամշակող,  ինչպես նաև բուսական թեյեր, հատապտուղներ, անասնակերեր արտադրող կազմակերպությունները:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

 

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00