Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի հավաքածուն ունի 3850 սորտանմուշներ. Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներն այցելել են կենտրոն

06 Օգոստոսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն օգոստոսի 5-ին այցելել են Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԷՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ` կազմակերպության գործունեությանը և այստեղ կատարվող գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Նախարարության ներկայացուցիչները կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնի ջերմոցներում, որտեղ իրականացվում է լոլիկի, վարունգի, տաքդեղի և այլ մշակաբույսերի սածիլների արտադրություն:

Գենոֆոնդի պահպանման բաժնում կենտրոնի գիտաշխատող Ալվինա Ավագյանը հյուրերին ներկայացրել է հատուկ սառնարաններում պահպանվող բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք ներառում են տեղական սորտեր, սելեկցիոն սորտեր, հանրապետություն ներմուծված արտասահմանյան սելեկցիայի սորտեր և հիբրիդներ:

Այնուհետև պաշտոնյաները շրջել են բույսերի ֆիզիոլոգիայի և ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայում, որտեղ ժամանակակից մեթոդներով կատարվում է բույսերի բակտերիալ, սնկային հիվանդությունների, ինչպես նաև հողի և ջրի ախտորոշում:

Գայանե Սարգսյանը տեղեկացրել է, որ գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են 23 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3850 սորտանմուշներ: Բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունեն հատկապես լոլիկը, վարունգը, տաքդեղը, սոխը, հազարը:

«Ներկա պահին գիտական աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով, ելնելով պահանջարկից՝ ավելանում են սերմերի արտադրության ծավալները։ Բացի այդ, շարունակվում են նաև սելեկցիոն աշխատանքները, ստեղծվում են բարձր բերքատվությամբ, առավել դիմացկուն սորտեր։ Ընդհանուր առմամբ, տարեկան շրջանացման մեջ մտնում է 10-15 նոր սորտ», - նշել է տնօրենը:

Նա գոհունակությամբ նշել է, որ կենտրոնում ժամանակակից սարքավորումների կիրառմամբ տարբեր հետազոտությունների իրականացումը նպաստում է երիտասարդ գիտնականների հետաքրքրության աճին, որի արդյունքում կենտրոնը պարբերաբար համալրվում է երիտասարդ կադրերով։

Որպես մեկ այլ դրական միտում Գայանե Սարգսյանը նշել է գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը հանրապետության մարզերում։ 

Ընդգծելով երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավվածության կարևորությունը կենտրոնի աշխատանքներում` Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այս կառույցը երիտասարդ գիտնականների յուրօրինակ դարբնոց է, ինչը գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևոր գրավական է:      

Շրջայցի ընթացքում ներկայացվել են կենտրոնում ներդրված՝ սերմերի մաքրման, ախատահանման, տեսակավորման, փաթեթավորման և մի շարք այլ նորագույն սարքավորումներ։ 

Հյուրերին նաև տեղեկացվել է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և տեղացի ֆերմերների հետ` տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ և ապահովելով դրանց փոխադրումը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00