Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: Քննարկվել են երկու նախարարությունների համագործակցությանն ուղղված ոլորտային հարցեր:
Նախարարներն իրենց խոսքում ընդգծել են երկու հանրապետության գործընկեր կառույցների համագործակցության կարևորությունը և պայմանավորվածություն են ձեռք բերել՝ փոխադարձ այցերի և փոխհամագործակցության խորացմանն ուղղությամբ: