Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի է ունեցել գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/ համապարտության գործընթացի համար նախատեսված դասընթացների արդյունքում կոոպերատիվների նախագահներին տրամադրվող հավաստագրերի հանձնման միջոցառումը։
Համաֆինանսավորման նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցած 12 կոոպերատիվների նախագահներին հավաստագրերը հանձնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Արման Խոջոյանը և ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Ընդհանուր առմամբ, հունիսին կազմակերպված հնգօրյա դասընթացին մասնակցել են 17 կոոպերատիվներ, որոնցից քննությունը հաղթահարել է 12-ը։ Դասընթացն անց է կացվել zoom հավելվածի միջոցով։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հաջորդ դասընթացը, որը նույնպես կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։
Հավաստագիր ստացած կոոպերատիվները հնարավորություն կունենան կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում օգտվել ծրագրերով նախատեսված արտոնություններից։