«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հունիսի 17-ից 19-ը կազմակերպել է սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատոր) հավատարմագրման եռօրյա դասընթաց, որը վարել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և հողագիտության ամբիոնի պրոֆեսորներ Անդրեաս Մելիքյանը և Համլետ Մարտիրոսյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի Սյունիքի մարզային բաժնի խորհրդատու Լևոն Մկրտչյանը։
Դասընթացի հիմնական թեմաներն էին` հացահատիկային, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի դաշտային հետազոտությունների կազմակերպումը: Մասնակիցների ուսուցման ընթացքում ներկայացվել է արտոնագրված և օգտագործման թույլտվություն ստացած սորտերի ապրոբացիոն աշխատանքների կազմակերպումը դաշտային պայմաններում՝ համաձայն դրանց համար նախատեսված հրահանգների։
Դասընթացը հաջողությամբ ավարտած 21 մասնակիցների կտրվի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) վկայագիր։ Դասընթացավարներին Սերմերի գործակալության կողմից հանձնվել են շնորհակալագրեր։