Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2019 թ.-ի բյուջեի կատարողականը

08 Հունիսի, 2020

Հունիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունը:

Նախարարն իր խոսքում նշել է, որ 2019թ.-ի պետական բյուջեով նախարարության համար նախատեսված է եղել 21,7 դրամ մլրդ հանրագումարով ֆինանսավորվող ծրագրեր և, տարվա վերջում, փաստացի ապահովվել է 12,5 մլրդ դրամ կատարողական կամ 57,4 տոկոսը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող որոշ վարկային կամ դրամաշնորհներ միջոցներ հաստատված լինելով տարեվերջին, ըստ էության, թույլ չեն տվել, որպեսզի այդ ծրագրերն ամբողջ ծավալով ֆինանսավորվեն 2019թ.-ին: 9,2 մլրդ դրամով պակաս ֆինանսավորված ծրագրերից 4,6 մլրդ դրամի չափով պակաս են ֆինանսավորվել գյուղատնտեսության ոլորտի 8 ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ, 12,8 մլրդ դրամ ֆինանսավորում էին նախատեսում. փաստացի ծախսվել է 8,1 մլրդ դրամ, մնացած 4,6 մլրդ դրամը տնտեսական զարգացման ոլորտում (ներառյալ զբոսաշրջություն) ծրագրերի գծով տարբերությունն է.նախատեսված էր 6,3 մլրդ դրամի ֆինանսավորումից փաստացի ծախսվել է  2,3 մլրդ դրամ: Նա նաև ավելացրել է, որ հետաձգված բոլոր ծրագրերն արդեն  վերջնականապես հաստատվել և ներառվել են 2020թ.-ի բյուջեում:   

Տ. Խաչատրյանն անդրադարձել է 2019թ.-ի հիմնական տնտեսական արդյունքներին:

«Դրանք առանձնահատուկ դրական, տարբերվող ցուցանիշներ էին: Տարին ամփոփվել էր ՀՆԱ-ի 7,6 տոկոս տնտեսական աճով, ինչը 2,4 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՆԱ-ի աճին նպաստել էին  ծառայությունների` (5,2 տոկոսային կետ), արդյունաբերության` (1,9 տոկոսային կետ) և շինարարության` (0,3տոկոսային կետ) ճյուղերը` աճելով համապատասխանաբար 10,3, 10,2 և 4,2 տոկոսներով:Գյուղատնտեսության ոլորտը միակ ոլորտն էր, որ ունեցել էլ բացասական ազդեցություն ընդհանուր տարեկան տնտեսական ցուցանիշների վրա: Արդյունաբերությունն աճել էր 9 տոկոսով, ընդ որում, արդյունաբերության աճին նպաստել էին հատկապես մշակող արդյունաբերությունը` 5 տոկոսային կետ, ապա`   հանքագործությունը` 4, 1 տոկոսային կետ: 2019-ին մենք ունեցել ենք 10.3 տոկոսով արտահանման և ծառայությունների աճ, ընդ որում, ապրանքային արտահանման որոշակի ուղղություններ աչքի էին ընկել բարձր աճով, մասնավորապես, կոնյակի արտահանման աճ` 26, 4 տոկոս, մրգային գինիների արտահանման աճ` 70,8 տոկոսով, խաղողի գինիներինը՝ 25, 3 տոկոսով: Ներգնա զբոսաշրջության շատ բարձր ցուցանիշ ենք ունեցել.այն աճել է գրեթե 14,7 տոկոսով 2018-ի համեմատ և ներգնա զբոսաշրջիկների թիվը տարեվերջին հասել է 1,9 մլն-ի. ունեցել ենք նաև ներքին զբոսաշրջության աճ` 41,4 տոկոս, ներքին զբոսաշրջիկների թիվը հասել է 1,5 մլն-ի»,-նշել է նա:  

Այնուհետև նախարարը հիմնական ուղղություններով ներկայացրել է նախարարության կողմից 2019թ.-ի ընթացքում իրականացված աշխատանքները:

  • 2019թ.-ին մեծ ուշադրություն է դարձվել ռազմավարական պլանավորման  հարցերին, աշխատանքներ են իրականացվել մի քանի ռազմավարությունների շուրջ` գյուղատնտեսություն, գործարար միջավայր, արդյունաբերության զարգացում, զբոսաշրջության զարգացում, ՓՄՁ զարգացում: Բոլոր ուղղություններով նախագծային փաստաթղթերը պատրաստվել են. մինչև տարեվերջ հաստատվել է գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական փաստաթուղթը: Տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված ռազմավարությունների հաստատումը հետաձգվել է, և ներկայում դրանք որոշ վերանայման կարիք ունեն:

«Նպատակները նույնն են՝ ունենալ մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայություններ, բայց եղանակները պետք է փոխվեն, որովհետև խնդիրներն են փոխվել: Քանի որ աշխարհը փոխվում է, պետք  է փոխվեն նաև մեր մոտեցումներն այդ ճանապարհն անցնելու առնչությամբ»,-նշել է նախարարը: 

  • 2019թ.-ին ամբողջացվել է պետություն-մասնավոր գործընկերության իրավակարգավորումների դաշտը: Նախարարության կողմից մշակվել և ԱԺ քննարկման է ներկայացվել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքը», որը ընդունվել է, մշակվել են ենթաօրենսդրական ակտերը և ներկայացվել կառավարության քննարկմանը:

«Արդյունքում, կարծում եմ, այսուհետ որակապես նոր բարձր մակարդակում են գործելու բոլոր պետական գերատեսչությունները, որոնք մշակում և կառավարության հաստատմանն են ներկայացնում պետություն-մասնավոր գործընկերության վերաբերյալ ծրագրեր: Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքներ ենք տարել ենք այն ուղղությամբ, որ ապաքրեականացնենք որոշակի կարգավորումների ուղղությամբ, որոնք տնտեսական գործունեության առանձին ուղղությունների են վերաբերում, մասնավորապես չդրոշմավորված ապրանքների իրացման և կանոների դրոշմավորման խախտման ապաքրեականացման և այլն»,-նշել է նախարարը:  

  • Իրականացվել են աշխատանքներ ներդրումային միջավայրի գնահատման և աշխարհում Հայաստանի համեմատական առավելությունները ներկայացնելու ուղղությամբ: Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման  հանձնաժողովի հետ համատեղ արված  աշխատանքների արդյունքում աշնանը Ժնևում, բազմաթիվ ներդրումային կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցած շնորհանդեսում ներկայացվել է «Ներդրումային քաղաքականությունների վերանայում» զեկույցը, որը շատ մեծ ճանաչողություն ունի միջազգային ներդրումային հանրության շրջանում:

«Նման միջոցառումները շատ կարևոր են, որովհետև փոխվում է Հայաստանը, փոխվում է աշխարհը և բոլոր ներդրողների համար բնականաբար կարևոր է հասկանալ, թե տվյալ պահին ինչ համաեմատական առավելություններ է ընձեռում այն տնտեսությունը, որը արժանացել է ներդրողի ուշադրությանը»,- նշել է Տ.Խաչատրյանը:

  • Գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից արվել են բազմաթիվ ուսումնասիրություններ: Հանգելով եզրակացության, որ բոլոր խոշոր կամ նշանակալի ինդեքսները, որոնք, որ հաշվարկվում են աշխարհի տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրենց հիմքում ունեն ստանդարտացված ձևաչափ համադրելիություն ապահովելու տեսանկյունից և այդ ստանդարտացված ձևաչափը հանգում է ՀԲ-ի գործարար միջավայր-Դուինգ Բիզնեսի 10 հաստատվող ցուցանիշներին (կազմակերպությունների գրանցման պահից մինչև սննանկացման բոլոր գործողությունները), որոնց հնարավոր է ավելանան ևս 2-ը (պետական գնումների շրջանակում կազմակերպությունների կողմից վարչարարական ընթացակարգեր և աշխատանքային հարաբերություններ) և ընդունելով, որ մյուս տնտեսական համաշխարհային ֆորումի և այլ կառույցների կողմից իրականացվող տարբեր ինդեքսային գնահատականները հիմնվում են այդ ցուցանիշների վրա,  մշակվել է ծրագիր և իրականացվել են աշխատանքներ` այդ մեթոդաբանությամբ ծրագրային ցուցանիշների բարելավման ու առաջընթացի ապահովման ուղղությամբ:
  • Իրականացված աշխատանքներն արտացոլվել են Մուդիսի և Ֆիթչի վարկանիշային ինդեքսներում:
  • Աշխատանքներ են իրականացվել կապված կորպորատիվ կառավարման սկզբունքների դերին մասնավոր հատվածում գործընթացի հետ:
  • Համագործակցություն է իրականացվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ` որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան համընդհանուր մեթոդաբանությամբ գնահատել Հայաստանի ներդրումային միջավայրը: Տարեվերջին  70 գնահատված երկրների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվեցին, համաձայն որի Հայաստանը գտնվում էր առաջին տասնյակում և լիբերալիզացիայի  կամ ազատականացման տեսանկյունից ամենաքիչ սահմանափակող իրավական կարգավորումներ ունեցող տնտեսություններից մեկն էր:  
  • Ինստիտուցիոնալ հիմքերի վրա են դրվել ներդրողների սպասարկման, ներդրողների աջակցման աշխատանքները` ստեղծելով Ներդրումների աջակցման կենտրոնը:
  • Աշխատանքներ են իրականացվել շահագործված էլեկտրոնային հարթակների  բովանդակության լրացման ուղղությամբ, որպեսզի արտահանողների համար տեսանելի լինեն այն երկրների ընթացակարգերը, որտեղ իրենք արտաքին առևտրի զգալի ներգրավվածություն ունեն, կամ գնումներ են կատարում  դեպի Հայաստան կամ ապրանքներ արտահանւոմ Հայաստանից այլ երկրներ:  Ամբողջացվել և հրապարակվել են 18 ընթացակարգեր:
  • Մտավոր սեփականության պահպանության ուղղված աշխատանքներ են տարվել, որպեսզի իրավական կարգավորումները միջազգային կարգավորումներին ավելի համահունչ լինեն:
  • Արդյունաբերության և ՓՄՁ զարգացման ուղղություններով աշխատանքներ են իրականացվել հայկական կազմակերպությունների աշխարհում ճանաչելիության բարձրացման նպատակով տարբեր ցուցահանդեսներին վերջիններիս  ներկայանալու համար հնարավորություններ ստեղծելու և ընկերություններին ֆինանսական աջակցություն` տոկոսների մասնակի սուբսիդավորում տրամադրելու ուղղությամբ: Շարունակվել է արտոնությունների տրամադրման գործընթացի իրականացումը` գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատման արտոնություն, ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն: ՓՄՁ շրջանակում իրականացվել է 0-ից բիզնես ծրագիրը, որտեղ շահառուներն այն կազմակերպություններն են, որոնք նոր են սկսում իրենց գաղափարների իրականացումը և եթե հաստատում են իրենց գաղափարների կենսունակությունը, արժանանում են կառավարության կողմից  մինչև 5 մլն դրամ ֆինանսավորման երաշխիքի` 5 տարով, 10 տոկոս տոկոսադրույքով:
  • ԱՀԿ և միջազգային համագործակցության շրջանակում մեր կողմիղ իրականացված աշխատանքների մեծ մասը վերաբերել են ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությանը: ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև համագործակցության ամրապնդման շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր. ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրա-տնտեսական համագործաակցության համաձայնագիրը, Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը: Ուժի մեջ է մտել ոսկերչության բնագավառում միասնական հարգադրոշման պայմանավորվածությունների վերաբերյալ համաձայնագիրը: Շարունակվել է ԵՄ արտոնությունների համակարգին կազմակերպությունների գրանցումը:
  • Զբոսաշրջության բնագավառում աշխատանքներն իրականացվել են երկու ուղղությամբ` ենթակառուցվածքների վերակառուցում և Հայաստանի զբոսաշրջային գրավչության և  ճանաչելիությանն բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

«Զարգացման ծրագրերի շրջանակում բարեկարգվել են դեպի Տաթևի վանք տանող ճանապարհը, Գյուլաքարակ «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը, Գյումրիում դեպի «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, ընթացքի մեջ են «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը և Խոր Վիրապ տանող ճանապարհը»,-նշել է Տ.Խաչատրյանը:  

  • Կազմակերպվել են զբոսաշրջության ոլորտի շուրջ 250 ներկայացուցիչների, լրագրողների և բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան: Պատրաստվել ենբազմաթիվ տեսանյութեր, հոդվածներ, որոնք ապահովել են շուրջ 5 մլն դիտում: Մի շարք հեղինակավոր պարբերականներ Հայաստանն ընդգրկել են լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում:Ապահովել է երկրի  մասնակցությունը միջազգային զբոսաշրջային չորս ցուցահանդեսների: Կնքվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության մի շարք համաձայնագրեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00