ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ

18 Մայիսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի Արժեշղթայի զարգացում բաղադրիչի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 30 բիզնես-հայտեր: Մրցույթին հաղթող ճանաչված վերամշակող կազմակերպություններին համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ՝ արտադրական կարողությունները զարգացնելու և արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Արման Խոջոյանի խոսքով՝ դրամաշնորհների տրամադրման նպատակն է զարգացնել և հզորացնել ծրագրին մասնակցող տնտեսվարողների արտադրական կարողությունները, ինչպես նաև բարելավել սննդի անվտանգության պայմանները՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:  

Մենք նախատեսում ենք ևս մեկ փուլ անցկացնել, արձագանքելով ստեղծված իրավիճակին, և առնվազն 20 կազմակերպություններ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան պայմանների բարելավման դեպքում դառնալ ծրագրի շահառու, - նշել է փոխնախարարը:

Արժեշղթայի զարգացում բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների ավելացման հարցերում:

Ծրագրի շահառու, կաթի վերամշակմամբ զբաղվող Կաթնաղբյուր ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հակոբյանը նշել է, որ, թեև ներկա իրավիճակով պայմանավորված կաթնամթերքի շուկայում իրացման նվազում է նկատվում, սակայն այդ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում և տրամադրված գումարով ընկերությունը նախատեսում է ձեռք բերել նոր սարքավորումներ՝ արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով:    

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված  գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00