ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, հանդես են եկել #ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ համատեղ նախաձեռնությամբ, որի նպատակն է Հայաստանի գործարարներին տրամադրել անվճար անհատական խորհրդատվություն:
Խորհրդատվությունների տրամադրման գործընթացը մեկնարկել է մայիսի մեկին և կշարունակվի մինչև հունիսի վերջ: Այսպիսով, Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները եզակի հնարավորություն ունեն անվճար խորհրդատվություն ստանալու Հայաստանի հեղինակավոր, լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից:
Խորհրդատվական աջակցության ոլորտները բազմաթիվ են՝ Ֆինանսական պլանավորումից մինչև իրավաբանական խորհրդատվություն, ճգնաժամային կառավարում և մարքեթինգային գործիքների կիրառում և այլն: Բիզնեսին անհրաժեշտ անվճար խորհրդատվության թվով 113 թեմաները հասանելի են հետևյալ հղումով
Գրանցվելով թեմաներից մեկին` գործարարը ձեռք է բերում մեկ տոմսակ՝ խորհրդատուի կոնտակտային տվյալներով, կապ հաստատում վերջինիս հետ և ստանում խորհրդատվությունը: