Թանկարժեք քարերի կամ թանկարժեք մետաղների՝ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման (ներմուծման) համար տրամադրվող պետական վերահսկողության ակտերի տրամադրման գործընթացի իրականացում

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներով ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1331-Ն որոշման և 2015 թվականի հոկտեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի թիվ 131 որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 13 և 14 հավելվածների համաձայն:

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման համար սահմանված պետական վերահսկողության ակտերը տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

Որոշման 13-րդ հավելվածի 2.9 և 2.10 բաժիններում նշված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների` թանկարժեք քարերի ներմուծում և արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի և (կամ) վերահսկողական ակտի հիման վրա:

Որոշման 13-րդ հավելվածի 2.9 և 2.10 բաժնի N 1, 3 աղյուսակում նշված ապրանքատեսակների արտահանումն և ներմուծումը իրականացվում է պետական վերահսկողական ակտի հիման վրա, իսկ 2.10 բաժնի N 1 աղյուսակում նշված ապրանքատեսակների արտահանումն իրականացվում է լիցենզիայի, ինչպես նաև վերահսկողական ակտի հիման վրա,

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում՝

1) հայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

2) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 710210000, 710221000, 710231000) դասակարգչի ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիայի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է նշված ծածկագրերով.

3) պայմանագիր և (կամ) հաշիվ ապրանքագրի պատճենները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում կողմերի միջև համաձայնությունը հավաստող այլ փաստաթուղթ

4) Քիմբերլի գործընթացի հավաստագրի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է 710210000, 710221000, 710231000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով.

5) թանկարժեք քարերի ներմուծման կամ արտահանման դեպքում՝ N 1 և N2 ձևերին կամ N3 և N 4 ձևերին և N 5 ձևին (ձևերը տես կից ֆայլերում) համապատասխան տեղեկանքներ, իսկ թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի համար Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման դեպքում դասակարգում (Ձև)` (ձևը տես կից ֆայլերում) համապատասխան:

Պետական վերահսկողության ակտն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց և դրանք ամբողջական լինելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական վերահսկողության ակտն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Պետական վերահսկողության ակտն ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00