Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն (դիմում/հայտերի հավաքագրում)

Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն

 

Աշխատանքի նկարագիրը`

Առևտրական կցորդը․

  1. Աջակցում է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների հետ:
  2. Աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  3. Հավաքում ու տրամադրում է տեղեկատվություն Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու այլ պետական մարմիններին։
  4. Տրամադրում է Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն։
  5. Նպաստում է Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների տարածքում գործող տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  6. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանը։
  7. Աջակցում է առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանը։
  8. Գտնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ։
  9. Աջակցում է Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետություններում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությանը։
  10. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաև նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
  11. Ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների շահերը Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների պետական մարմիններում։

Պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ պայմաններն են՝

  • ՀՀ քաղաքացիություն
  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում, որից առնվազն 3-ը՝ ղեկավար պաշտոններում
  • Առանձին ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական փաթեթների ձևավորում
  • Պետական կառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալությունների և մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության փորձ
  • Վերլուծական ունակություններ
  • Արդյունքներ տալու կարողություն

Թեկնածուն դիմումին կից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն և իր կողմից առաջարկվող գործունեության ծրագիրը, որը պետք է ներառի և արտացոլի հետևյալ ցուցանիշները՝

  • Առևտրատնտեսական ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և համագործակցության առաջարկությունների ներկայացում (քանակ)։
  • Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպում (քանակ)։
  • Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների և Հայաստանի Հանրապետության գործարարների միջև հանդիպումների կազմակերպում (քանակ)։
  • Առաջատար ոլորտներում գործող ընկերությունների հետ փորձի փոխանակման միջոցառումների կազմակերպում (քանակ)։
  • Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներդրումներ ներգրավելու նախաձեռնություն/աջակցություն (քանակ)։
  • Միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին մասնակցություն (քանակ)։
  • Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների շուկայի մատչելիության ուսումնասիրություն և հայկական ծագման ապրանքների արտահանման հնարավորությունների ներկայացում։
  • Ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։


Դիմումն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ secretariat@mineconomy.am` այն վերնագրելով «EU Trade attaché», դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 24-ը ներառյալ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00