ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ) Ծրագրի իրականացման թիմի ֆինանսական ղեկավար/վճարումների մասնագետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

Ծրագրի իրականացման թիմի ֆինանսական ղեկավար/վճարումների մասնագետ

 

 

 

Հայաստանի Հանրապետություն

Հայաստան: «Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)

Դրամաշնորհ No. 9241

Ծրագիր No. 57088-001

Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-24-3

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:

 

JFPR-ի կողմից առաջարկվող $3 մլն․ դրամաշնորհը կաջակցի Հայաստանին բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու՝ Շիրակի և Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են բարձր աղքատության, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի: Դրամաշնորհը կտրամադրի հետևյալը.

  • աջակցություն կայուն գյուղատնտեսությանը համայնքում վերաներդրումներ իրականացնելու միջոցով ՝ 10 գյուղերի կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումներ տրամադրելով՝ նվազեցնել էներգիայի ծախսերը և նպաստել խնայողությունների ստեղծմանը,
  • կենսապահովման աջակցություն 230 գյուղական տնային տնտեսություններին՝ կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական համայնքների եկամուտներ ստեղծող ծրագրերի միջոցով, և
  • ՀՀ ԷՆ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՝ աջակցելու կլիմայի հարմարվողականության պլանավորմանը և մշակելու կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:

 

Ծրագրի ազդեցությունը՝  կայուն գյուղատնտեսության արտադրողականության բարելավում և գյուղական աղքատության կրճատում։ Իսկ ծրագրի արդյունքը կլինի  ընտրված համայնքների և տնային տնտեսությունների կլիմայական հարմարվողականության կարողությունների բարձրացումը։

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ

  • Կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումների ներդնում, և հետագա կիրարկում,
  • Սննդի անվտանգության բարձրացման նպատակով կլիմայական խելացի տեխնոլոգիաների կիրարկում, և
  • ՀՀ ԷՆ կարողությունների ընդլայնում կլիմայական խելացի գյուղատնտեսության պլանավորման համար։

 

ՀՀ էՆ-ին կից Ծրագրի իրականացման թիմը (The Project Implementation Team (PIT)) հանդիսանում է ծրագրի իրականացնող մարմինը (Execuitng Agency (EA)), ներառյալ Ծրագրի նախագծով նախատեսված հիմնական գործողությունների հետ դրա համապատասխանության ապահովումը երաշխավորող մարմինը: Ծրագրի իրականացման թիմի ֆինանսական ղեկավարը/վաճարումների մասնագետը (այսուհետ՝ PIT ֆինանսական ղեկավար/վաճարումների մասնագետ) աշխատելու է որպես խորհրդատու ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում (Agriculture Programms Implementation Department of MOE (APID)) և պետք է հիմնականում զեկուցի APID-ի ղեկավարին և/կամ միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետին:

Առաջադրանքի նպատակն է ապահովել ֆինանսական կառավարման համակարգի համապատասխանությունը Ծրագրի իրականացմանը։ PIT-ի Ֆինանսական ղեկավարը/ վճարումների մասնագետն իր աշխատանքում առաջնորդվելու է CAFSEP-ի JFPR Դրամաշնորհային համաձայնագրով (GA), Դրամաշնորհին աջակցության զեկույցով (GAR) և Ծրագրի կառավարման ձեռնարկով (PAM):

 

PIT-ի  Ֆինանսական ղեկավարը/ վճաորւմների մասնագետը պատասխանատու է հետևյալ խնդիրների համար

  1. Ֆինանսավորման, միջոցների հոսքի կառավարման, վճարումների և կանխավճարային հաշվի կառավարման, կանխավճարների և SOE ընթացակարգերի համար,
  2. Ստեղծել հաշիվ (ներ)՝ ծրագրի միջոցների օգտագործումը կառավարելու և գրանցելու համար,
  3. Պատրաստել հեռացման դիմումներ, ծախսերի մասին հաշվետվություններ և վճարման հայտեր՝ կանխավճարային հաշվի համալրման նպատակով՝ համաձայն ԱԶԲ Վարկի Հատկացման Ձեռնարկի դրույթների,
  4. Պահպանել տեղեկատվություն ԱԶԲ-ի վճարման ուղեցույցների և անձնակազմի համար անհրաժեշտ այլ ռեսուրսների վերաբերյալ՝ վճարումներ իրականացնելու, հաշիվների նախնական գործարկման և SOE ընթացակարգերի համար
  5. Աջակցել գնումների մասնագետին՝ բանակցել և պատրաստել ստանդարտ գնառաջարկի փաթեթներ և բնութագրեր՝ գանահելու, պայմանագրեր կնքելու, առաքումը վերահսկելու, ապրանքագրեր թողարկելու, գնված ապրանքը ստուգելու/ փորձարկելու և մատակարարներին/կապալառուներին վճարումներ կատարելու համար,
  6. Պահպանել բոլոր հաշիվ ապրանքագրերի վճարումների արձանագրությունները,
  7. Համագործակցել PIT տնօրենի հետ՝ մշակելու և ներդնելու վճարային մեխանիզմներ և ընթացակարգեր՝ տեխնիկական աջակցության, ապրանքների գնման և կառուցվածքային ծառայությունների համար,
  8. PIT տնօրենի միջոցով տեղեկատվություն և/կամ փաստաթղթեր փոխանցել Կառավարությանը կամ ԱԶԲ-ին՝ նրանց ստուգման, մեկնաբանություններ ստանալու և/կամ ֆինանսավորումը սկսելու համար,
  9. Ապահովել աուդիտի ենթարկված ծրագրի տարեկան ֆինանսական հաշվետվությունների ժամանակին պատրաստումը և ԱԶԲ ներկայացումը ֆինանսական տարվա ավարտից հետո 6 ամսվա ընթացքում,
  10. Ապահովել, որ ծրագրի հետ կապված բոլոր վճարումները կատարվեն ժամանակին,
  11. Ապահովել համապատասխան ֆինանսական վերահսկողություն բյուջեի կառավարման և հաշվետվությունների համար, և
  12. Կատարել այլ հարակից գործառույթներ, պարտականություններ և առաջադրանքներ, որոնք կարող են պահանջվել PIT ղեկավարից:

 

ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:

 

Որակավորումներ և պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահական հաշվառման, բիզնեսի կառավարման կամ տնտեագիտության ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների և հաշվապահության ոլորտներում,
  • ՀՀ-ի հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց տիրապետում՝ համապատասխան որակավորումներով՝ դիպլոմ, վկայական և այլն, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների տիրապետում,
  • Աշխատանքային փորձ պետական համակարգում (աշխատանքային փորձ պետական մարմիններում)
  • Ասիական զարգացման բանկի վճարային համակարգերի հետ կապված  ուղեցույցների, ձեռնարկների և ընթացակարգերի հետ կապված գիտելիք և աշխատանքային փորձ,
  • Գերազանց գրավոր և բանավոր հայերենի իմացություն, անգլերենի լավ իմացություն,
  • Լավ միջանձնային հմտություններ, թիմային աշխատանք և խնդիրներ լուծելու հմտություններ։

 

Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2024-ից մինչև 2026 թվականը ներառյալ՝ 20 ամիս տևողությամբ։

 

Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:

Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2024 թվականի սեպտեմբերի 9-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ենթակա է ներկայացման՝

Տիկին Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ

 

5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia

Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ․՝  +(374)-11-54-25-03

E-mail: luananyan@mineconomy.am

 

 

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00