Հետաքրքրությունների արտահայտման հարցում (խորհրդատվական ծառայություններ) Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ընկերության ընտրություն

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստան: «Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP)

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյուղական համայնքների և գյուղանտեսության զարգացման խորհրդատվական ընկերության ընտրություն

 

Դրամաշնորհ No. 9241 ARM

Տեղեկանք No.  CAFSEP -CS-24-01

Հրապարակման ամսաթիվ:  01.08.2024

Հետաքրքրությունների արտահայտման վերջնաժամկետ:  09.09.2024

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:

Ծրագիրը նպատակաուղղված է բարելավվելու պարենային անվտանգությունը, ավելացնելու գյուղատնտեսական կենսամիջոցները, աջակցելու եկամուտ գեներացնող գործողություններին և բարձրացնելու խիստ խոցելի համայնքների հարմարվողական կարողությունները։ Ծրագիրը կմշակի վերականգնվող էներգիայի լուծումներ Շիրակի և Տավուշի մարզերի առնվազն 10 խոցելի համայնքների համար, որոնք ունեն աղքատության բարձր մակարդակ՝ համապատասխանաբար 35%  և 38%:

Խորհրդատվական ընկերությանը կտրամադրվի 3 տարի ժամկետ համայնքի մոբիլիզացման, իրազեկման, խորհրդատվության կարիքների և պահանջվող ակտիվների բացահայտման համար՝ (սարքավորումներ, գործիքներ, սերմեր, և այլն) զարգացնելու ապրուստի միջոցներ, բարձրացնելու պարենային անվտանգությունը, տնային տնտեսությունների ակտիվներ հանձնելու և սարքավորումների տեղադրման համար, իրականացնելու վերապատրաստում, տեխնիկական և գիտելիքների աջակցություն, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն և բիզնես հմտությունների ուսուցում, բիզնեսի զարգացման աջակցություն, մենթորինգ և քոուչինգ։

Տվյալ խորհրդատվական ծառայությունների՝ գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ընկերության գործառույթները ներառում են․

(i)            Կապ հաստատել ֆերմերների, համայնքների, Ջրօգտագործողների միությունների հետ,

(ii)          Օգնել և աջակցել ԷՆ-ի Ծրագրի իրականացման թիմին և համայնքներին՝ ֆերմերների ընտրության հարցում,

(iii)         Խորհրդակցել տնային տնտեսությանների հետ, տրամադրել տեխնիկական աջակցություն և բացահայտել դրանք համար անհրաժեշտ գյուղատնտեսական միջոցները,

(iv)         Տրված թեմաների հիման վրա մշակել դասընթացի մոդուլներ (հաշվի առնելով ճապոնական տեսանելիությունը),

(v)           Մշակել, տպել և հասցնել դասընթացի նյութերը և ձայնագրությունները շահառուներին;

(vi)         Մշակել տեսանյութեր օնլայն հարթակներում տեղադրելու համար (հաշվի առնելով ճապոնական տեսանելիությունը);

(vii)        Սկսնակ ֆերմերների համար մշակել դասընթացներ և շարունակական խորհրդատվություններ՝ արդյունավետ գյուղատնտեսական մեթոդներով,

(viii)       Խորհուրդ տվեք և աջակցեք հիմնել բարձր որակի այգիներ (հացահատիկներ/հատապտուղներ/բանջարեղեններ, մրգեր) շահառուների տնտեսություններում,

(ix)         Մարզել ընտրված տնտեսությունները,

(x)           Աջակցել այգիների ոռոգման համակարգերի տեղադրմանը, աջակցել պտղատու այգիների ստեղծմանը,

(xi)         Սովորեցնել շահառուներին՝ ինչպես կիրառել և պահպանել տեղադրված սարքավորումները ևհամակարգերը,

(xii)      Աջակցել ֆերմերային դաշտային օրերի կազմակերպմանը և մոբիլիզացմանը (ՖԴՕ) ներգրավելու թիրախային և մոտակա շրջանների շահառու ֆերմերներին, համայնքի կամ քաղաքային կազմակերպությունների ներկայացուցիչներին։  ՖԴՕ-ի նպատակն է լինելու ցուցադրել, կիսվել, և քննարկել գյուղատնտեսության կառավարման և պրակտիկաները և սարքավորումները։ Դաշտային օրը կարող է ներառել պրեզենտացիաներ, ֆերմերների շուկաներ և այցելություն հաղամասեր։

Հետաքրքրված անձինք պետք է փաստեն իրենց որակավորումը և նման ծառայություններ մատուցելու նախկին փորձը։  Այդ նպատակով պետք է ներկայացվեն վերջին և նմանատիպ ծառայությունների փաստաթղթավորված ապացույցներ։

Խորհրդատուն (ընկերությունը) գրանցված կլինի Հայաստանում՝ և կհամապատասխանի օրենքներին և կանոնակարգերին։ Խորհրդատվական ընկերությունից նվազագույն պահանջներն են․ միջազգային զարգացման կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսական ծրագրերում ֆերմերների վերապատրաստման և կարողությունների զարգացման ոլորտում առնվազն 7 տարվա ապացուցված փորձ։ Նվազագույնը 5 տարվա տեղական և մարզային փորձառություն։ Խորհրդատուն պարավոր է ապահովել մշտական աշխատանքային կազմ (նվազագույնը 6 անձ, 65 անձ/ամիս՝ պայմանագրի ողջ ընթացքում)։

Կազմակերպությունը պետք է հավաքագրի պրոֆեսիոնալ թիմ՝ Գյուղական զարգացման և Համայնքների մոբիլիզացման համար։  Թիմի անդամները պետք է ունենան պրոֆեսիոնալ փորձառություն/պրակտիկա որպես Սմարթ-գյուղատնտեսության մասնագետ, Համայնքի հավաքագրման մասնագետ, Գյուղատնտես, Գյուղի ոլորտի տնտեսագետ, Արժեշղթայի մասնագետ կամ նման այլ փորձառություն վերջին 7-10 տարիների ընթացքում։ Պետական կառույցների հետ պայմանագրային հիմունքներով աշխատելու փորձը ցանկալի է։  Միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերին մասնակցությունը պարտադիր է։

ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունը (ԷՆ) հրավիրում է իրավասու Խորհրդատվական ընկերություններին՝ առաջարկելու սեփական ծառայությունները։ Հետաքրքրված ընկերությունները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ նրանք որակավորվում են ծառայություններն իրականացնելու համար (նմանատիպ ծրագրերի նկարագրություն, փորձառություն նմանատիպ պայմաններով, աշխատակազմում նմանատիպ հմտությունների առկայությունը և այլն)։

Խորհրդատուն կընտրվի Ֆիքսված Բյուջեի ընտրության մեթոդով՝ ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվող ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:

Հետաքրքրության արտահայտման դիմումները պետք է ուղարկվեն ստորև նշված էլեկտրոնային հասցեին PDF ձևաչափով՝ ոչ ուշ քան 2024 թվականի սեպտեմբերի 9-ը, պարտադիր նշված “Հետաքրքրության հարցում՝ Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ընկերության ընտրություն համար”։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ենթակա է ներկայացման՝

Տիկին Լուսինե Անանյանին,  ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ

5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia

Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ․՝  ++(374)-11-54-25-03

 

E-mail: luananyan@mineconomy.am

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00