Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեությունը իրականացվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» (այսուհետ` Օրենք), «Թանկարժեք մետաղների մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով» և ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց և տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին թիվ 673-Ն որոշմամբ սահմանված պահանջների համաձայն:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձինք առձեռն, կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին դիմումին կից ներկայացնում են նաև ծանուցման ձևը` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի թիվ 673-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի (Ձև N1 / Ձև N2):
Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի www.e-gov.am կայքի Էլեկտրոնային եղանակով ծանուցում ներկայացնելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`
«Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձինք Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի www.e-gov.am կայքի «Ծանուցումների ընդունման համակարգ» բաժնում ընտրում է տրամադրող գերատեսչությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կամ բնագավառը դաշտի «Գործունեության այլ բնագավառներ» բաժինը և ընտրում է «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում» ենթաբաժինը, ինչպես նաև հայտատուի տեսակը և լրացնում հայտը` համաձայն ձևի: Հայտի համապատասխան դաշտերը լրացնելուց հետո հայտն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք լիազոր մարմին են ներկայացնում ծանուցում, որը պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).
1) իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը,
բ. պետական գրանցման համարը,
գ. գտնվելու վայրը,
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել.
2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
բ. բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել: (հիմք` «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):
Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը Օրենքով սահմանված կարգով չի մերժվում:
Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից և ծանուցման մեջ ներկայացված տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում կամ դադարեցվում է Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեության համար գանձվում է 200,0 հազ դրամ տարեկան պետական տուրք` համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի: Պետական տուրքի փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչությունում բացված 900005167516 հաշվեհամարին:
Տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ: («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 34):
«Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: