Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման ԹՐԵՅԴ-ԻՆ առևտրի լիցենզավորման գործընթացի իրականացում

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման ԹՐԵՅԴ-ԻՆ առևտրի լիցենզավորումը իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի 1.1-ին կետի և ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի թիվ 33-Ն որոշման համաձայն:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հասարակական անվտանգության, հանրության առողջության, այլոց իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պահանջները և պայմաններն են`

1) ավտոարտադրողի կամ դրա տարածքային ստորաբաժանման (ներկայացուցչություն կամ մասնաճյուղ) հետ պայմանագրի առկայություն, որի հիման վրա ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր իրականացնողը կատարում է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) վաճառք և տեխնիկական սպասարկում.

2) փակ առևտրային տարածքի առկայություն.

3) փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայություն:

 

Լիցենզիա ստանալու համար հայտատուն (իրավաբանական անձը, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի ձևակերպման նպատակով) լիազոր մարմին է ներկայացնում գրություն` նշելով կցված փաստաթղթերը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն.

3) փաստաթղթեր, որոնք հիմնավորում են՝

ա) ավտոարտադրողի կամ դրա տարածքային ստորաբաժանման հետ պայմանագրի առկայություն.

բ) փակ առևտրային տարածքի առկայություն.

գ) փակ տեխսպասարկման կայանի առկայություն.

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում գրությունը և հայտը (այսուհետ միասին՝ հայտ) անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, հայտի մուտքագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրամադրվում է լիցենզիա կամ մերժվում է հայտը:

Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը հայտի մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով, իսկ ըստ անհրաժեշտության նաև կապի այլ միջոցներով առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

Որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված հիմքերի դեպքում։

Լիցենզիան տրամադրվում է անժամկետ՝ համաձայն N 2 ձևի:

Լիցենզիայի կորստի դեպքում լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։ Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման համար օրենքով սահմանված կարգով և չափով գանձվում է պետական տուրք։

Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ գլխի 20-րդ կետի համաձայն` Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի համար տարեկան պետական տուրքը կազմում է 2022 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 2000-ապատիկի չափով։

Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005002424 հաշվեհամարին:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00