ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է`
Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն
որոշակի ժամկետով զբաղեցնելու համար
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ (ծածկագիր՝ 37-1.2-2)
- կազմակերպում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային ու սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների (այսուհետ՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների) և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի ընդունման ու փորձաքննության անցկացման, պետական գրանցման քննարկման ընթացքում առաջացած բարդ իրավիճակներում քննարկումների անցկացումը.
- կազմակերպում է արդյունաբերական սեփականության բնագավառի Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանների վարման, լիցենզային և զիջման մասին պայմանագրերի գրանցման, ինչպես նաև պետական գրանցումների վիճարկման հետ կապված բարդ խնդիրների լուծման նպատակով քննարկումների անցկացումը.
- կազմակերպում է արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի փորձաքննության որոշումներին վերաբերող և արտոնագիր կամ վկայագիր տալու դեմ առարկությունների ու բողոքների քննարկումը.
- կազմակերպում է իրավական պահպանություն ստացած արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների մասին պաշտոնական տեղեկությունների նախապատրաստումը, հրապարակումը.
- կազմակերպում է արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացումը և պետական գրանցումը.
- կազմակերպում է մտավոր սեփականության պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա համապատասխան գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև նշված բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.
- օրենսդրական պրակտիկայի հետ կապված, առաջացած խնդիրները, դրանց հնարավոր լուծման համար նախապատրաստում է համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Նախարարին.
- կազմակերպում է օրենսդրական փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ կապված առաջարկությունների նախապատրաստումը Գործակալության կողմից կիրառվող նորմատիվային և այլ փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին և ներկայացնում է Նախարարին.
- կազմակերպում է Գործակալության բողոքարկման խորհրդի ամենօրյա աշխատանքները, այդ թվում՝ ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկման հարցերով.
- Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1‐ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ‚ որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Աշխատավարձի չափը՝ 377659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.00-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի մայիսի 14-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):