Պետությունն աշխատում է ապահովելու համար սպանդանոցների ոչ թե քանակ, այլ հասանելիություն ամենուր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սերտորեն աշխատում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ուղղորդելու տնտեսավարողներին, որ հանրապետությունում ապահովեն սպանդանոցների ոչ թե պարզապես քանակ, այլ հասանելիություն՝ ամենուր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

«Սերտ աշխատում են ՏԻՄ-ի հետ: Նրանց խնդրում ենք երկշաբաթյա ռեժիմով ուղարկել սպանդանոց հիմնել ցանկացող տնտեսավարողների ցանկը, նաև տեղաբաշխվածությունը, թե որտեղ են ուզում հիմնել սպանդանոցը: Մեր հիմնական նպատակն է, որ քարտեզագրումից հետ ունենանք սպանդանոցների հասանելիություն, ոչ թե քանակ»,-վստահեցրեց Գաբրիելյանը:

Այս ամիսների ընթացքում 87 հոգի իրապես դիմել է սպանդանոց կառուցելու համար: Նրանց ¼-րդը հիմնելու են սպանդանոցներ՝ սեփական կարիքների համար, իսկ ¾-ը լինելու են ծառայություն մատուցող սպանդանոցներ: Մոտ 51-ը կառուցման ընթացքում են, դրանցից մեկը ավարտված է: Փոխնախարարը նկատեց՝ այդ սպանդանոցները հիմնվում են հավասարապես՝ և սեփական միջոցներով և պետական օժանդակությամբ:

Գաբրիելյանը նկատեց՝ թեև կառուցման փուլում գտնվող սպանդանոցներ կան, սակայն դեռ 30 կմ շառավղով սպանդանոցային հասանելիության ապահովելու խնդիր ունեն: Այսպիսով նախարարությունը հորդորում է ՏԻՄ-ին, որպեսզի ներդրողներին ուղղորդեն առաջնորդվել այդ քարտեզով, հիմնել սպանդանոցներ այնտեղ, որտեղ հիմնելով հնարավոր կլինի ապահովել սպանդանոցային հասանելիություն:

Գաբրիելյանը նշեց՝ քարտեզագրումն արել են այն սկզբունքով, որ նաև որևէ մարզի սպանդանոց կարողանա սպասարկել շատ մոտ մեկ այլ մարզի մի հատվածի: Տնտեսավարողները ցանկություն են հայտնել 3 սպանդանոց կառուցել Աշտարակում, սակայն բաց կա օրինակ Ծաղկահովիտում, Թալինում և այլուր: «Եթե ուղղորդեն, ասեն այսինչ տեղը կառուցիր, խնդիրը չենք ունենա: Եթե 3 հատ իրար կողքի կառուցեն, դա էլ է խնդիր, մեկը մյուսի ձեռքից փախցնելու են, բիզնեսը մեռնելու է»,-ասաց փոխնախարարն ու կրկին շեշտեց՝ իրենց պետք է ոչ թե քանակ, այլ հասանելիություն:

2020 թվականին հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը: Սա սակայն հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: Այս բողոքներին արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ բողոքող քաղաքացիների համար առաջարկ էր արել: Նա մասնավորապես հայտնել էր, որ գործադիրը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Վարչապետը նաև նշել էր, որ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:

Armenpress.am

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 529 333, (+374 11) 530 333, (+374 11) 525 232

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00