«Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» ՀԲ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված` Ծրագրի ֆինանսական համակարգի կառավարման խորհրդատուի ծառայությունների ձեռքբերման համար հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

ֆինանսական համակարգի կառավարման խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

1.     Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի (PHRD) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ֆինանսական համակարգի կառավարման խորհրդատուի՝ տեղական փորձագետի ծառայությունները:

2.     Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել Ծրագիրն իրականացնող թիմին ապահովելու համապատասխան ֆինանսական կառավարման համակարգը:   

3.    Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  • Սահմանել ֆինանսական կառավարման համակարգ Ծրագրի համար,
  • Երաշխավորել ծրագրերի բոլոր հաշիվների վարումը՝ համաձայն Համաշխարհային Բանկի ուղեցույցների և ՀՀ օրենսդրության,
  • Մշակել և թարմացնել գրավոր ընթացակարգերը (ֆինանսական կառավարման ձեռնարկ) ծրագրերի հաշվապահական հաշվառման համակարգերի աշխատանքի համար,
  • Վերահսկել, որ ծրագրերի միջոցների վճարման և վճարման հայտերի պատրաստումը իրականացվի ՀԲ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության (գանձապետարան) ընթացակարգերին համապատասխան,
  • Դիտարկել ծրագրերի հատուկ հաշիվները,
  • Երաշխավորել հատուկ հաշիվների համալրման/վերականգնման համար ՀԲ-ին ներկայացնելու նպատակով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի (մասհանման հայտերի, ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների և ամփոփագրերի) ժամանակին և ընդունելի չափանիշներով պատրաստումը,
  • Աջակցել մատակարարների/խորհրդատուների/խորհրդատվական կազմակերպությունների հաշիվների ստուգաճշտման համար պահանջվող փաստաթղթերի հավաքման, ստուգման և պատրաստման ընթացակարգերին,
  • Երաշխավորել բանկային հաշվեկշիռների համապատասխանեցումը ծրագրի հաշիվներին, ինչպես նաև ՀԲ-ի Client Connection համակարգի հետ: Երաշխավորել ծրագրի միջոցների չվճարված մնացորդների արտարժույթի վերագնահատման պարբերաբար իրականացումը,
  • Մասնակցել ծրագրի տարեկան բյուջեի կազմմանը,
  • Համակարգել ծրագրի աուդիտի իրականացումը և համագործակցել աուդիտորների հետ, ձևավորել տարեկան ֆինանսական հաշվետվությունները աուդիտի համար և երաշխավորել, որ աուդիտի ենթակա ծրագրի բոլոր հաշվետվությունները կազմվեն հաշվետվությունների կիրառելի պահանջներին համապատասխան, ՀԲ-ի համար ընդունելի անկախ աուդիտորների կողմից և ՀԲ-ի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքով, ինչպես նաև երաշխավորել, որ աուդիտի հաշվետվությունները ժամանակին ներկայացվեն ՀԲ-ին։
  • Երաշխավորել, որ ծրագրի հաշվապահական հաշվառման համակարգը հուսալի է աուդիտի չենթարկված եռամսյակային միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար: Պատրաստել կիսամյակային միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և երաշխավորել, որ դրանք պատրաստվեն և ներկայացվեն ՀԲ-ին ժամանակին և իրավական համաձայնագրերում նշված ձևով,
  • Համագործակցել ՀԲ-ի առաքելությունների հետ ծրագրի ֆինանսական կառավարման պարբերական վերահսկման գործում, ինչպես նաև պատշաճ կերպով հասցեականացնել տրամադրված ուսումնասիրությունները և առաջարկությունները։

4.     Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2020թ.-ի փետրվարից մինչև 2020թ.-ի մայիսը, ծրագրի հնարավոր երկարացումով:

5.     ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

6.    Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ որակավորումները. Հիմնական որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, բիզնեսի կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն հինգ տարվա փորձ ֆինանսների և հաշվապահության ոլորտում,
  • Հայաստանի հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն, համապատասխան դիպլոմի, վկայագրի կամ այլ հավաստող փաստաթղթի առկայություն, պետական ոլորտի հաշվապահական միջազգային չափորոշիչների իմացություն,
  • Պետական ոլորտում աշխատանքային փորձ (պետական մարմիններում կամ պետական մարմինների հետ),
  • Համաշխարհային բանկի ցուցումներին, ձեռնարկներին և ծախսերի ու ֆինանսական կառավարման համակարգի ընթացակարգերի վերաբերյալ գիտելիքներ և աշխատանքային փորձ,
  • Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
  • Հաղորդակցության, միջանձնային, թիմային աշխատանքի և խնդիրներ լուծելու լավ հմտություններ:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն ծրագրի գնումների բաժին մինչև 2020թ. հունվարի 27-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով՝ 

Երևան, Մհեր Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 832 սենյակ;Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00