ՀԳՌԿՄ 2-րդ ծրագիր Սոցիալական մասնագետի հետաքրքրվածության հայտի հրավեր

Երկիր՝  Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝  Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝  P133705
Վարկի համարը՝  Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝  Սոցիալական գծով փորձագետ (Խորհրդատու)
Հղման համարը՝  SOE-10-19  /ըստ Գնումների պլանի/

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի Սոցիալական գծով փորձագետի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` խթանել ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի սոցիալական կայունությունը և ապահովել Ծրագրի շրջանակներում բացասական սոցիալական ազդեցության բացակայությունը.    

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  • Իրականացնել ուսումնասիրություններ սոցիալական երաշխիքների քաղաքականությունների և Ծրագրի երաշխիքների փաստաթղթերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների համպատասխանության վերաբերյալ  (Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ, Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ  և անհրաժեշտության դեպքում վերաբնակեցման գործողությունների պլան) ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի բոլոր աշխատանքների համատեքստում,
  • Գնահատել Ծրագրի սոցիալական ազդեցությունը և ձեռնարկել մեղմացման միջոցառումներ վերլուծական ակնարկների և դաշտային այցելությունների միջոցով,
  • Սերտորեն համագործակցել Ծրագրի թիմի հետ `Բանկի երաշխիքների պահանջների վերաբերյալ խորհրդատվություն  և ուսուցում տրամադրելու նպատակով,
  • Ծանուցել Ծրագրի ղեկավարին ցանկացած անհամապատասխանություն կամ բացասական փորձի  վերաբերյալ, ով իր հերթին պետք է ապահովի ծրագրի ամբողջ անձնակազմի հետևողականությունը,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել վերաբնակեցման գործողությունների պլանի համար պատասխանատու մասնագետին,
  • Սերտորեն համագործակցել ՀԳՌԿՄ2-րդ ծրագրի բնապահպանական մասնագետի հետ`համակարգելու ՀԲ-ի երաշխիքների քաղաքականությանն առնչվող բոլոր գործողությունները,
  • Ապահովել Ծրագրի գործունեության համապատասխանությունը Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթին,
  • Վերստուգել Ծրագրի բողոքների բավարարման մեխանիզմի գործառույթը, ներառյալ ծրագրի բոլոր աշխատողների վերապատրաստումը՝  համաձայն բողոքների բավարարման մեխանիզմի գործառույթի սկզբունքներին և ընթացակարգերին, ապահովել բողոքների բավարարման մեխանիզմի գործառույթը յուրաքանչյուր ծրագրի բաղադրիչի համար,
  • Ապահովել բողոքների բավարարման մեխանիզմի  պատշաճ իրականացումը,
  • Զեկուցել Համաշխարհային Բանկին  Ծրագրի հետ կապված ցանկացած միջադեպի վերաբերյալ ոչ ուշ, քան պատահարի պահից 48 ժամվա ընթացքում,
  • Մասնակցել Ծրագրի Կապալառուների կողմից հաղորդված Ծրագրի հետ կապված միջադեպերի ուսումնասիրությանը, գնահատել միջադեպի ծանրությունը, ապահովել հրատապ արձագանք, հավաքագրել անհրաժեշտ տվյալներ, անհրաժեշտության դեպքում մշակել հանրային իրազեկման գործողություններ,
  • Համագործակցելով  բաղադրիչի համակարգողների հետ ձեռնարկել գործողություններ  Ծրագրում կանանց և երիտասարդությանը ներգրավելու նպատակով,
  • Ապահովել կանանց և երիտասարդների մասնակցությունը Ծրագրի գործողություններին, ներառյալ դասընթացներ, սեմինարներ և այլն,
  • Մուտքագրել համապատասխան տվյալներ սոցիալական հարցերի վերաբերյալ, ներառյալ կանանց, երիտասարդության, խոցելի խմբերի բողոքների և  դժգոհությունների վերաբերյալ,
  • Մշակել ամսական հաշվետվություններ, ինչպես նաև առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ (Համաշխարհային բանկի յուրաքանչյուր վերահսկողական պատվիրակության այցից առաջ),
  • Մասնակցել ՀԲ  վերահսկողական առաքելություններին:

Նշանակման մանրամասն Տեխնիկական առաջադրանքը (Լիազորությունների շրջանակը) կցված է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

  • Հասարակագիտության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքների կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն,
  • պետական ոլորտում և/կամ միջազգային կազմակերպություններում համապատասխան պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որոնցից առնվազն 2 տարի բնակչության խոցելի խմբերի հետ աշխատանքների իրականացման ոլորտում,
  • սոցիալական գնահատման, ուսումնասիրությունների, ներառյալ որակական ուսումնասիրությունների մեթոդաբանության մշակման և իրականացման փորձ,
  • ՀԲ կամ միջազգային ֆինանսական ինստիտուտների երաշխիքային քաղաքականության, ՀՀ օրենսդրության համապատասխան պահանջների, ինչպես նաև դրանցից բխող գործընթացների իմացություն, համապատասխան ոլորտում այլ երկրների փորձի ուսումնասիրության և լավագույն փորձի ներդրման կարողություններ: Վերաբնակեցման գործողությունների պլանների մշակման կամ իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն:
  • գործնական աշխատանքային փորձը Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ծրագրերում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Կովկասյան և Կենտրոնական Ասիայի երկրներում  կդիտարկվի որպես առավելություն,
  • տարբեր շահագրգռված կողմերի հետ, ներառյալ` պետական և միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ, արդյունավետորեն հաղորդակցվելու ունակություն,
  • փորձ Համաշխարհային Բանկի կամ դոնորների կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերում և նրանց պահանջների իմացություն,
  • անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ներառյալ անգլերեն լեզվով բարձր որակի հաշվետվություններ գրելու կարողություն: Ռուսերենի իմացությունը` կդիտարկվի որպես առավելություն:
     

Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն մինչև 2019թ. դեկտեմբերի 27-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00