Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 23-32.10-Ղ4-2)
1) կազմակերպում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աշխատանքների համակարգումը.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո ծրագրային փաստաթղթերի մշակման և համապատասխան տեղեկատվության տրամադրման գործում աջակցությունը,
3) կազմակերպում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ծրագրային առաջարկությունների ուսումնասիրությունը, համատեղ մշակումը և գնահատումը,
4) կազմակերպում է Թվինինգ, Սիգմա, Սոսյու և այլ ծրագրերի, ինչպես նաև Թայեքս միջոցառումների դիտանցման աշխատանքների և դրանց արդյունքների գնահատման աշխատանքները,
5) կազմակերպում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ԵՄ համապատասխան փորձագետների հետ խորհրդակցությունների, աշխատաժողովների, ինչպես նաև ճանաչողական այցերի կազմակերպման աշխատանքների իրականացումը,
6) կազմակերպում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի համակարգումը, համապատասխան ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներքո իրականացվող ծրագրերի դիտանցումը,
7) կազմակերպում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի գործընկեր պետությունների հետ հանդիպումների, նիստերի, շահառուների հետ խորհրդատվությունների ու վերապատրաստումների կազմակերպումը, համակարգող մարմինների հանդիպումներին մասնակցությունը,
8) կազմակերպում է Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության շրջանակներում համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների իրականացման կազմակերպումը, համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի դիտանցման ապահովումը,
9) կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի հետ իրականացվող համագործակցությունից բխող աշխատանքներին մասնակցությունը,
10) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հնարավոր շահառուների շրջանում Եվրոպական հարևանություն գործիքի և դրա ներքո իրականացվող ծրագրերի հնարավորությունների ներկայացումը, պարզաբանումը և մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 22-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):
Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին