1.Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 23-32.10-Մ2-1)
1) իրականացնում է Եվրոպական Միության հետ առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ աշխատանքները,
2) իրականացնում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» առևտրի և առևտրին առնչվող մասով դրույթների կատարումը,
3) իրականացնում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» առևտրի և առևտրին առնչվող մասի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացման և դիտանցման հետ կապված աշխատանքները,
4) իրականացնում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ներքո գործող Առևտրի հարցերով կոմիտեի և համապատասխան ենթակոմիտեների նիստերի կազմակերպումը, անցկացումը, նիստերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը,
5) իրականացնում է Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության շրջանակներում ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների համակարգման, համաձայնագրերի կնքման և վավերացման/հաստատման ընթացակարգերի և համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մշտադիտարկման ու գնահատման աշխատանքները,
6) իրականացնում է Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դիտանցման գործընթացներին առնչվող աշխատանքները և երկրի զեկույցի պատրաստումը,
7) իրականացնում է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» կիրառմանն ուղղված աշխատանքները,
8) իրականացնում է ԵՄ Արևելյան Գործընկերության «Տնտեսական զարգացման և շուկայի հնարավորություններ» պլատֆորմի համակարգման աշխատանքները,
9) իրականացնում է ԵՄ Արևելյան Գործընկերության «Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ» 2-րդ պլատֆորմի ներքո գործող Կառուցվածքային բարեփոխումների, ֆինանսական հատվածի, գյուղատնտեսության և ՓՄՁ-ների, Առևտրի, Թվային շուկաների ներդաշնակեցման պանելների աշխատանքները,
10) իրականացնում է ԵՄ Արևելյան Գործընկերության «Կապ, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն» 3-րդ պլատֆորմի ներքո գործող Էներգետիկայի, Տրանսպորտի, Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության պանելների աշխատանքները,
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի հետ իրականացվող համագործակցությունից բխող աշխատանքները,
12) իրականացնում է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հետ համագործակցությունից բխող աշխատանքները,
13) իրականացնում է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող` առևտրային բնույթի օրենսդրական և նորմատիվաիրավական ակտերի, ներառյալ՝ ազատ առևտրի համաձայնագրերի մշակման և կարգավորմանն ուղղված գործունեության մշտադիրտարկումը/փորձաքննությունը` այն ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի դրույթների հետ համադրման և երկկողմ ձեռք բերված պարտավորությունների հարգելու և ապահովման նպատակով,
14) իրականացնում է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) ներքո «Գրանցված արտահանողների համակարգ»-ում (REX) գրանցման նպատակով արտահանողներին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, համապատասխան փաստաթղթերի և հայտերի ուսումնասիրությունը,
15) իրականացնում է ԵԱՏՄ-ում ընթացող ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ստեղծման գործընթացի մշտադիտարկումը՝ ապահովելու այդ գործընթացի՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ դրությների և ՀԳԸՀ կիրարկման ճանապարհային քարտեզների հետ համապատասխանելիությունը,
16) իրականացնում է Եվրոպական Միության, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության, ինչպես նաև դրանց շրջանակներում ծրագրերի իրականացման դիտանցումը, վերլուծությունը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը,
17) իրականացնում է ԵՄ Հարևանության ներդրումային պլատֆորմի (NIP), Հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF), Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական զարգացման բանկի (KfW), ինչպես նաև եվրոպական այլ ֆինանսական և բանկային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը,
18) իրականացնում է ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակներում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 212309 ( երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 22-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):
Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին