ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության գլխավոր մասնագետ (23-32.3-Մ2-3)

1.    իրականացնում է ագրովերամշակման բնագավառում ընթացող գործընթացների համալիր հետազոտություններ, վերլուծություններ, գնահատումներ ու կանխատեսումներ և մասնակցում դրանց արդյունքների հիման վրա ագրովերամշակման ոլորտի զարգացման քաղաքականության մշակմանը և իրականացման ընթացքի ուսումնասիրությանը,

2.   իրականացնում է ագրովերամշակման բնագավառի իրավական ակտերի, զարգացման ռազմավարությունների ու հայեցակարգերի նախագծերի մշակումը,

3.   մասնակցում է մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը,

4.   իրականացնում է ագրոպարենային ոլորտի տեխնոլոգիական վերազինման աջակցության ծրագրերի մշակումը և իրականացվող ծրագրերի ընթացքի ուսումնասիրությունը,

5.   իրականացնում է ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակումը և իրականացվող ծրագրերի ընթացքի ուսումնասիրությունը,

6.   իրականացնում է այլ գերատեսչությունների կողմից մշակված ագրովերամշակման բնագավառին առնչվող իրավական ակտերի, ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի ուսումնասիրություն,

7.   մասնակցում է պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ տեխնիկական հատկորոշումների հաստատման գործընթացին, 

8.     իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1)      Բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ։

2)  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Պարենային անվտանգության մասին», «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Աշխատավարձի չափը՝ 212.309 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել  տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.

3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

4) աշխատանքային գործունեության մասին վկայող փաստաթղթի պատճենը, (առկայության դեպքում նաև աշխատանքային գրքույկի պատճենը)

5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

6)  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի: 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Կառավարական տուն 3, 011-59-71-96,011-52-58-57,  էլ-փոստ akharatyan@mineconomy.am/):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 22.08.2019թ., ժամը 12:30-ը:

Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00