Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 546-Ն որոշման համաձայն:
Եզրակացություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 2 ձևի.
3) ներմուծվող շաքարի հումքի հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի պատճենները:
Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) եղանակով, ինչպես նաև փոստով կամ առձեռն։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի:
Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է Հայտատուին: Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Եզրակացություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մերժվում է, եթե չի ներկայացվել որոշմամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկը կամ հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի համալրել դրանք:
Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տրվում է Հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել Հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա: