Վահան Քերոբյանը մասնակցել է Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողովին

14 Հոկտեմբերի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել են Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողովին, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Համաժողովը հիմնված էր ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքների» վրա՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար: Այն նպատակ ուներ քննարկել Հայաստանում պարենի և գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Միջոցառումը համախմբել էր հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ կառավարության, միջազգային և դոնոր համայնքի, հասարակական կազմակերպությունների, կրթական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Միջոցառման սկզբում նախարար Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ պարենային անվտանգության համակարգի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Նախարարի տեղեկացմամբ՝ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում ներառված է «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թթ․ գործողությունների ծրագրի մշակում» միջոցառումը և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները կհանգեցնեն պարենային անվտանգության խնդիրների վերհանմանը,  տնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշմանը, սնուցման տեսանկյունից դիվերսիֆիկացված պարենի մատչելիության և հասանելիության  մակարդակի բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի վերլուծությանը, կառավարմանը և կանխատեսմանը», - նշել է նախարարը:

«Կայուն ագրոպարենային համակարգերով է պայմանավորված այն, թե ինչպես ենք մենք սնվում, ինչպես ենք մենք ապրում և որքան առողջ ենք մենք, և հետևաբար դրանք հանդիսանում են ավելի բարեկեցիկ ապագայի հիմնական շարժիչ ուժերը», - նշել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Ագրոպարենային համակարգերի փոխակերպումը չափազանց կարևոր է, եթե մենք ցանկանում ենք կատարել մեր խոստումը` ապահովելու ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար», - հավելել է նա:

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր զեկույցում նշել է, որ ՀՀ Կառավարությունն այսօր առաջարկում է բավականին լայն գործիքակազմ՝ գյուղատնտեսության ոլորտում նպատակային ծրագրերի իրականացմամբ բարձրացնելու արտադրողականությունը, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ նվազեցնելով ինքնարժեքը, կորուստները՝ միաժամանակ խթանելով բնական ռեսուրսների նպատակային օգտագործումը, կենսաբազմազանության ապահովումը։ Կառուցում է համակարգեր, որոնք պետք է ապահովեն անվտանգ, հետագծելի և սննդարար սննդի առկայությունն ու հասանելիությունը, որն էլ իր հերթին նպաստում է մարդու արտադրողականության բարձրացմանը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00