Կառավարության որոշմամբ 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը

18 Փետրվարի, 2021

Փետրվարի 18-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-Ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Կառավարության որոշմամբ 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32.5 մլն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին ուղղված Կորոնավիրուսի 25-րդ աջակցության միջոցառման ապահովմանը, 165 մլն դրամ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման գծով 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: «Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով»,- ասել է նախարարը: Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը, 543 միլիոն դրամը՝ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման շրջանակում՝ դեկտեմբերի, հունվարի, փետրվարի խնամքի և սննդի ծախսերի փակման նպատակով:

Անդրադառնալով կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կոնյակի սպիրտի այդ ծավալներն արդեն արտահանվե՞լ են, և հիմա տուրքի փոխհատուցո՞ւմ է իրականացվում: Վահան Քերոբյանը ի պատասխան նշել է, որ այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է. «Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը նաև շղթայական էֆեկտ ունի մինչև խաղողագործություն և գյուղատնտեսության զարգացում»:

Նախարարի խոսքով, հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի և գինու արտահանման հարցում, այդ 2 կատեգորիաներում ունեն էական անկում. «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել և չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այդ կարևոր որոշումը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով, որով խթանում ենք տնտեսվարողներին, նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,- ասել է փոխվարչապետը։

Վահան Քերոբյանը հավելել է, որ խնդիրն իսկապես լուրջ է և մի շարք մեծ հարցեր են առաջացել մթերումը վերահսկելու կամ մթերման գործընթացին հետևելու ժամանակ։ Նախարարի գնահատմամբ՝ հարցը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ, որպեսզի շատ աշխատուժ չներգրավվի այդ գործընթացում: Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ 3 մարզում արդեն ավարտվել են խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը, այս տարի նախատեսվում է ևս 2 մարզում այդ աշխատանքներն իրականացնել: «Արդյունքում մենք կունենանք ամբողջական պատկեր խաղողի այգիների մասով և բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,-ասել է նախարարը:

Կառավարության նիստում ընդունվել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հետևյալ նախագծերը․

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2147-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2171-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 342-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
  • ««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00