ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության ժամանակակից թռչնանոցի բացման արարողությանը

26 Դեկտեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերություն, որտեղ մասնակցել են ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր թռչնանոցի բացման արարողությանը։

Ներդրված նորագույն տեխնոլոգիաները մասամբ ձեռք են բերվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում։

Ընկերության գլխավոր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջայց են կատարել թռչնանոցում, ծանոթացել թռչունների բուծման, խնամքի պայմաններին և առկա արտադրական հզորություններին։

Գեղամ Ջանվելյանը տեղեկացրել է, որ թռչնանոցում կկիրառվեն կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ ավտոմատացված համակարգեր, ինչը թույլ կտա մարդկային գործոնը հասցնել նվազագույնի, ինչպես նաև ապահովել արտադրվող ձվի կեղևի ամբողջականություն ու ապրանքային տեսք։ Նրա խոսքով՝ եթե նախկինում նման թռչնանոցներում հնարավոր էր պահել ընդամենը 22 հազար գլուխ թռչուն, ապա գերմանական հայտնի Hellmann ընկերության ժամանակակից սարքավորումների ներդրման շնորհիվ այս թռչնանոցում հնարավոր է դարձել պահվող թռչնի գլխաքանակը հասցնել մինչև 70 հազարի։

Ընկերության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կընձեռի ավելացնել արտադրողականությունը, պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերը նվազեցնել հավկիթի ինքնարժեքն և սպառողներին առաջարկել առավել բարձրորակ ու միաժամանակ ավելի մատչելի գնի արտադրանք։

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Ինչպես գիտեք, Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, և Էկոնոմիկայի նախարարության ամենակարևոր առաքելություններից մեկը պետք է լինի տարբեր խողովակներով գործարարների համար գումարը հասանելի դարձնելը։ Մեզ պետք են արդյունավետ և ժամանակակից տնտեսություններ, որոնք կկարողանան մեր տնտեսությունը դարձնել մրցունակ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի մակարդակով»։

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծարանի վերազինումը շարունակվելու է և առաջիկայում շահագործման կհանձնվեն նույն հզորությամբ ևս երկու թռչնանոցներ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00