ՀԳՌԿՄ 2 ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն ևս 27 արտադրողների և վերամշակողների

25 Դեկտեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի շրջանակներում հայտարարված 5-րդ փուլի մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 27 բիզնես-հայտեր։

Հաղթող ճանաչված յուրաքանչյուր կազմակերպությանը, 50% համաֆինանսավորման սկզբունքով, կտրամադրվի մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհ՝ արտադրական կարողությունները զարգացնելու և արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

Դեկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ագրովերմշակող ձեռնարկություններին կառավարությունը մի քանի գործիքների միջոցով է աջակցություն տրամադրում։ Օրինակ, 2020 թվականին գյուղատնտեսության զարգացման ծրագրերով միայն ագրովերամշակման ոլորտի սարքավորումների ձեռքբերման նպատակով տրամադրվել է 5,5 մլրդ դրամի լիզինգ, ինչը 2 անգամ ավել է, քան 2019 թվականին։ Այս ծրագրի շրջանակում 2020 թվականին պայմանագրեր կնքվեցին 30 վերամշակող կազմակերպության հետ, որից 17-ում արդեն ներդրվել են ISO-22000 և HACCP սննդի անվտանգության համակարգեր», - նշել է Արման Խոջոյանը։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ մինչև գյուղատնտեսական արտադրական սեզոնի սկիզբը կազմակերպությունները կկարողանան ձեռք բերել սարքավորումները, վերազինել իրենց արտադրությունները, կազմակերպել առավել արդյունավետ արտադրոություն և լինել ավելի մրցունակ շուկաներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված  գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00