Արման Խոջոյանը մասնակցել է Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգի ներկայացմանը

23 Դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 23-ին կազմակերպվել էր առցանց սեմինար՝ նվիրված Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգի (http://armsis.cas.am/) ներկայացմանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)  hայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ-2) երկրորդ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է․ «Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգը մշակվել է հողային ռեսուրսների օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից, որը հիմք կհանդիսանա  գյուղատնտեսական քաղաքականության բարելավման, հողի շուկայի զարգացման, ինչպես նաև հողերի դեգրադացման կանխման և նոր ներդրումների ներգրավման համար»։

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի հողերի վիճակի լիարժեք ներկայացման համար իրականացվել է հողային պրոֆիլների (կտրվածքների) քանակի և դրանց տարածական բաշխման գնահատում, հողային պրոֆիլների արխիվային տվյալների թվայնացում, տվյալների շտեմարանի ստուգում` տեղեկատվության ամբողջականությունն ու ճշտությունն ապահովելու համար, Հայաստանի հողային քարտեզի սկանավորում, գեոկապակցում, թվայնացում, քարտեզների որակի, տվյալների ամբողջականության և տոպոլոգիական ճշգրտության ստուգում։

«Ծրագրի շրջանակներում թվայնացվել են վերջին տարիներին իրականացված հողերի ագրոքիմիական անալիզների շուրջ 5 հազար տվյալներ, որոնք, ընդհանուր առմամբ, ծածկում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի շուրջ 800 համայնքներ։ Արդյունքում ստեղծվել են հողերի հատկանիշների վերաբերյալ ազգային թվային քարտեզներ և ներդրվել է Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգը», - հավելել է Արման Խոջոյանը։

Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից «GCP/GLO/853/RUS Հողերի կայուն կառավարման խթանմանն աջակցություն Հողերի գլոբալ գործընկերության (GSP) շրջանակներում. Երկրորդ փուլ» ծրագրով և ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հողերի Գլոբալ Գործընկերության (GSP) կողմից՝ մրցութային սկզբունքով։

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգի կայքն առայժմ հասանելի է անգլերեն լեզվով, սակայն առաջիկայում նախատեսվում է նաև հայերեն տարբերակի պատրաստումը։

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00