Կառավարությունը շարունակում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունները

09 Դեկտեմբերի, 2020

Քայլեր են ձեռնարկվել Էլեկտրոնային առևտրի խթանման համար 

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշմամբ (նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից) ընդունվել են մի շարք կարգեր էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանց էլեկտրոնային կտրոնների կիրառման պահանջների վերաբերյալ։

Նախատեսված գործողություններն ուղղված են խթանելու էլեկտրոնային առևտուրը, ինչն առավել արդիական է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Նշված որոշմամբ սահմանվել էն էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, վերջիններիս միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, հստակեցվել են ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջներ և գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթներ:

Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ընդունվել է նաև ՀՀ կառավարության N1940-Ն որոշումը (նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից)։ Որոշումն ուղղված է ապահովելու Հայաստանի գործարար միջավայրի բարելավման գործընթացի շրջանակում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը։

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ փոփոխությունների արդյունքում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կնվազեցվեն ինչպես շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստները, այնպես էլ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող, սակայն շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող տնտեսվարողներինը։  Այսպիսով՝ համախառն եկամտից բնական կորուստների չափերը կսահմանվեն ոչ թե ըստ բնագավառի, այլ՝ ըստ նյութերի։

Կարգավորման արդյունքում շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող բոլոր տնտեսվարողների շրջանում կստեղծվեն հավասար և արդար տնտեսական գործունեության պայմաններ, իսկ նշված որոշման 1-ին մասով սահմանված ուղղություններով կկիրառվի ավելի համադրելի մոտեցում։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00