Տնտեսվարողներն իրազեկվել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

10 Սեպտեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կազմակերպվել տեքստիլի և փայտամշակման ու կահույքագործության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է ծանոթացնել տնտեսվարողներին ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին և համատեղ ուժերով  ձևավորել հայակական կողմի միասնական դիրքորոշումը, որը կբխի գործարար համայնքի շահերից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման փուլում են գտնվում Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ԵԱՏՄ տարածքում ապրանքի ծագման երկրի հավաստման Կարգը, ինչպես նաև Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները։ Վերոհիշյալ Կարգին կից հավելվածում ընդգրկված են մի շարք արդյունաբերական ապրանքներ, որոնց մասով ծագման երկիրը որոշվում է որոշակի տեխնոլոգիական և արտադրական պայմաններին համապատասխան, և այս դեպքում ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնորդվում են  կոոպերացիոն սկզբունքով։

Վարոս Սիմոնյանը նշել  է, որ նոր կանոններին համապատասխանելու համար անհրաժեշտ է գրանցվել ռեեստրում։ Նա հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցել   տնտեսվարողներին  իրենց արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Այդ նպատակով նախարարի տեղակալը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել վերը նշված փաստաթղթերն ու ներկայացնել առաջարկություններ, որոնք կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կարտացոլվեն փաստաթղթերի վերջնական տարբերակներում՝ այդպիսով բացառելով արտադրողների համար ոչ շահավետ կետերի կամ պահանջների առկայությունը։ Ընկերությունների ներկայացուցիչներին փոխնախարարը  նաև խորհուրդ է տվել մշտապես աշխատել արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ։

Առաջիկայում նախատեսվում է նման հանդիպում-քննարկում կազմակերպել նաև քիմիական արդյունաբերության և մեքենաշինության ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների հետ։

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00