Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․0-ից բիզնես

07 Սեպտեմբերի, 2020

#ԶրոյիցԲիզնես #ՀաջողությունՄաղթիր
«Ես զրոյից ստեղծում եմ իմ բիզնեսը, հաջողություն մաղթիր ինձ» խորագրով ներկայացնում ենք 19-րդ միջոցառման մասնակիցներին

 

Մայիսի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։ Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիների եկամուտների նվազման ռիկսերը մեղմելու նպատակով նախաձեռնած 19-րդ միջոցառումն ուղղված է ստեղծարար ներուժի իրացմանը։

Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:

«Զրոյից» բիզնես ստեղծելուն ուղղված այս միջոցառման հիմնական թիրախը մարզային ՓՄՁ-ներն ու սկսնակ ձեռներեցներն են (բացառությամբ` մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեությունը), որոնք, հայտ ներկայացնելոu օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում և Ներդրումների աջակցման կենտրոնից չեն ստացել  ֆինանսավորում։ Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները առցանց տարբերակով լրացնում են մասնակցության ՀԱՅՏԸ։

Ներկայացված հայտերն ուսումնասիրվում են և իրականացվում է մասնակցիների ընտրություն, որից հետո վերջիններս անցնում են թվային գրագիտության թեստ։ Անհրաժեշտության դեպքում, մինչ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը, մասնակիցներին առաջարկվում է մասնակցել թվային գիտելիքների բարելավմանն ուղղված դասընթացին։ Դրան հաջորդում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված առցանց դասընթացը՝ բաղկացած չորս հիմնական ուղղություններից՝ գործառնություններ, մարքետինգ, իրավաբանություն և ֆինանսներ: Դասընթացի ընթացքում դասընթացավարները ոչ միայն գիտելիք են տալիս, այլև օգնում են մասնակիցներին իրենց գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու։ Դասընթացի ավարտին առավել հաջող և կենսունակ բիզնես պլաններ ունեցող մասնակիցներին հնարավորություն կտրվի կնքելու վարկային երաշխավորության պայմանագրեր և ստանալու բիզնես վարկեր՝ միջոցառմամբ սահմանված արտոնյալ պայմաններով:

Մինչ օրս շահառուներից ստացվել է շուրջ 634 հայտ․նրանցից 176-ը արդեն մասնակցում է դասընթացներին:

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկի պայմաններն են․  արժույթը` դրամ, ժամկետը` առավելագույնը 60 ամիս, վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար, մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար, վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ներդրումների աջակցման կենտրոն, հեռ․՝ 8105։ 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00