Հայաստանի ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի հանդեպ.Տիգրան Խաչատրյան

10 Հունիսի, 2020

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի կատարողականը:

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ պետական բյուջեով նախատեսված է եղել էկոնոմիկայի նախարարության մասով` 21,7 մլրդ դրամ ֆինանսավորում, որից` 12,8 մլրդ գյուղատնտեսության մասով. իրականացվել է 8 ծրագիր, որը ներառել է 51 միջոցառում:   

Նախարարն անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին և նշել.

«2019թ. միակ ոլորտը, որտեղ տնտեսական ակտիվության նվազում է արձանագրվել, եղել է գյուղատնտեսությունը։Ունեցել ենք մոտ 4% ծավալների նվազում՝ 2018-ի համեմատությամբ: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում: Գյուղատնտեսությունը տնտեսության այն ոլորտն է, որտեղ այսօր ունենք դեռևս ամենաընդգծված ձևով տարբերվող ցածր արտադրողականություն՝ տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ և, բնականաբար, կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և միջոցառումները, որ իրականացվել են բյուջեի միջոցներով, իրենց հիմքում ունեն այն  նպատակը, որ տնտեսությունները ֆինանսական միջոցներ ներգրավումն օգտագործեն արտադրողականությունը բարձրացնելու, արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով: Իրականացված ծրագրերը ևս դրան են ուղղված եղել. մի դեպքում դրանք այն ծրագրերն են, որոնք բարելավում են ենթակառուցվածքները, որպեսզի այստեղ գործունեությամբ զբաղվողները ունենան ավելի բարենպաստ միջավայր արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար, մյուս կողմից դրանք վերաբերում են անհատական ներդրումային ծրագրերին, և կառավարության աջակցությունը, տարբեր բնույթի, այդ թվում և ֆինանսսական աջակցության գործիքների միջոցով ուղղված է եղել` կրճատելով գյուղատնտեսության ծախսերը և խրախուսելով կամ խթանելով ավելի արդյունավետ տեխնոլագիաների կիրառումը հասնել ավելի արտադրողական և արդյունավետ գյուղատնտեսության»:

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերով իրականացված աշխատանքները: Մասնավորապես` 

Գյուղատնտեսության խթանման ծրագրին ուղղվել է 3.1 մլրդ դրամ` ապահովելով 86.5% կատարողական: Ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության նպատակով նախատեսված 250 մլն դրամի դիմաց օգտագործվել է 302.6 հազար դրամ (0.1%-ը): Միջոցառման շրջանակներում նախատեսված 4500 շահառուի փոխարեն ապահովագրական պայմանագիր է կնքվել ընդամենը 5 շահառուի հետ:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով օգտագործվել է նախատեսված միջոցների 61.3%-ը` կազմելով 367 մլն դրամ: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար հատկացվել է շուրջ 2.3 մլրդ դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է: Միջոցառման շրջանակում նախատեսված 8380 միավոր վարկի փոխարեն տրամադրվել է 8841 միավոր վարկ:

Անասնաբուժական ծառայությունների ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 1.6 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 95.9%ը: Բնագավառի արդիականացման ծրագրի ծախսերը կազմել են ավելի քան 868.4 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 62.4%-ը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են 13 միջոցառումներ: Նշվել է նաեւ, որ 2 ծրագիր իրականացվել են արտաքին աջակցության շնորհիվ:

Բնական աղետների արդյունքում վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը տրամադրել է ընդհանուր 454 մլն դրամի փոխահատուցում: «Աղետների արդյունքում մարզերում գույքագրված վնասների փոխհատուցման նպատակով տարեվերջին յուրաքանչյուր մարզից ստացված գնահատման հանձնաժողովների եզրակացությամբ կատարում ենք փոխհատուցում: Այս նույն ծրագրի շրջանակում տարվա ընթացքում կատարել ենք 454 մլն դրամի փոխհատուցում»,-նշել է նախարարը:

«Հայաստանը քայլեր է ձեռնարկում փոխելու գյուղատնտեսական գործունեություն վարելու վարքագիծը՝ աշխարհին համահունչ գյուղատնտեսություն ունենալու համար Կառավարության կողմից գյուղոլորտում իրականացված աջակցության ծրագրերը մեծ պահանջվածություն ունեն: Այս պահի դրությամբ գյուղատնտեսության մեջ մոտ 60 մլրդ ծավալով վարկեր ամբողջովին սուբսիդավորվում են կառավարության կողմից։ Այդ վարկերը տնտեսություններին տրվում են 0% կամ 2-3% տոկոսադրույքով՝ կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիների տնկման, գյուղատնտեսական տեխնիկա եւ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար:Այսինքն՝ այս ծրագրերի արդյունքում իրականացվում է գյուղացիական տնտեսություն վարելու նոր վարքագիծ, որը պետք է լինի ավելի արտադրողական»,- նշել է Տիգրան Խաչատրյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00