«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր

«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։

Ծրագրի շրջանակում շահառուները վարկերի սուբսիդավորման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման» շրջանակներում, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, վարկերը կտրամադրվեն տարեկան 0 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման և մինչև 1 տարի արտոնյալ  ժամկետներով։

Տոհմային տավարաբուծության նպատակով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին (բացառությամբ գյուղատնտեսական կոոպե­րա­տիվ­ների) տրամադրվող վարկերի համար կարող է տրամադրվել վարկի գումարի մինչև 30 % համաֆինանսավորում՝ ձեռք բերված տոհմային խոշոր եղջերավոր կենդանու համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահով­ման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում: Գյուղատնտեսական կոոպերատիվներին տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկերի համար կարող է տրամադրվել վարկի գումարի մինչև 70 % համաֆինանսավորում։

Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։

Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ):

Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում Տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, ինչպես նաև Նախարարություն է ներկայացնում ձեռք բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 597 254, 011 524 610 հեռախոսահամարով:
Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 297 338 հեռախոսահամարով:

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00