Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «Վեդի-Ալկո» ՍՊԸ

22 Սեպտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Արարատի մարզում գործող «Վեդի-Ալկո» ՍՊԸ՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին։
Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերության տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արդեն իսկ մթերել է շուրջ 5000 տոննա խաղող, օրական մթերումների քանակը հասնում է 600 տոննայի։ Մթերման գինն ընկերությունում կազմում է 140 դրամ։

Նախարարը զրուցել է խաղողագործների հետ։ Վերջիններս նշել են, որ բերքից գոհ են, իրենց գնահատմամբ, նախորդ տարվա համեմատ այն 20-30%-ով ավելացել է, իսկ մթերումներն ընթանում են սահուն՝ առանց խոչընդոտների։

«Վեդի-Ալկո»-ն օգտվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և մթերումների աջակցության ծրագրերից, որոնց շնորհիվ կարողացել է արդիականացնել արտադրական գործընթացը։

Ընկերությունն ունի մոտ 100 հա խաղողի այգիներ Վայոց ձորի մարզում և շուրջ 50 հա Արարատի մարզում։

Ընկերությունում արտադրվում են տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:

Արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Բելառուս, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, Ուկրաինա, մերձբալթյան և այլ երկրներ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00