Տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

26 Հունիսի, 2026

Հունիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է արտապատվիրակված մասնագիտական կազմակերպության միջոցով գույքագրման ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ Տեսչական մարմնի հիմնական միջոցների գույքագրումը և հաշվապահական հաշվառումը պատշաճ վարելու նպատակով:


Քննարկվել են ծխախոտահումքի, պատրաստի արտադրանքի և ծխախոտի փոխարինիչների «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի համար եզրակացության տրամադրման, ինչպես նաև Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2025 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների հաշվետվությունների, 2025 թվականի 4-րդ եռամսյակի և 2026 թվականի 1-ին եռամսյակի կատարողականի գնահատման վերաբերյալ հարցերը։


Կառավարման խորհուրդը հավանություն է տվել նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին, հաստատել է ներկայացված կատարողականները։
Ամփոփելով նիստը՝ Խորհրդի նախագահը հորդորել է առանձնակի ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը, թվային հմտությունների զարգացման խթանմանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակ և ռեսուրսներ խնայելու հարցում։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00