ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետություն-երիտասարդներ երկխոսության շրջանակներում մարտի 27-ին, առանց փողկապ ձևաչափով, հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք բուհերի ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարը անդրադարձել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններին, ներկայացրել հիմնական ցուցանիշները, Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող քայլերը։
Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման միտումներին, աշխատաշուկայում երիտասարդների ինտեգրման հնարավորություններին, ինչպես նաև մի շարք այլ արդիական թեմաների։